Երեկվա հանրահավաքը կազմակերպել էր մի կուսակցություն, որը ոչ վաղ անցյալում Փաշինյանի իշխանության մաս էր

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՅԴ-ն երեկ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց «Զարգանալ` չզիջելով» կարգախոսով:

ՀՅԴ-ականները հայտարարեցին շարունակական պայքար սկսելու մասին, նույնիսկ «դեղին քարտ» ցույց տվեցին իշխանություններին՝ կոչ անելով «լրջանալ»:

Ինչպես եւ սպասվում էր՝ հանրահավաքին, բացի ՀՅԴ-ական գործիչներից, ներկա էին նաեւ ՀՀԿ-ականներ: Հին՝ կարկառուն ՀՅԴ-ականները հարթակում չէին, այլ խմբերով Ազատության հրապարակից էին հետեւում հանրահավաքին:

Նրանց թվում էին նախկին նախարարներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Քոչարյանի դատի ժամանակ ակցիա կազմակերպողներից որոշները եւ այլք:

Այսպիսով, արձանագրենք՝ երեկվա հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ առաջինն էր, ընդ որում՝ այն կազմակերպել էր մի կուսակցություն, որը ոչ վաղ անցյալում Փաշինյանի իշխանության մաս էր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում.

(Visited 1 times, 1 visits today)
Rate article