Եվ այն թեզը,որ այս իշխանության դիվանագիտական սխալն էր… Մեղմ ասած հավկուրություն է

ANIMALI CELEBRI

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Պատերազմն անխուսափելի էր։
Այն ուշ,թե շուտ լինելու էր։
Թե հնարավոր էր,լավ դիվանագիտության դեպքում,այն բացառել,կամ միամտություն է,կամ` դեմացոգիա։

Ինչքան էլ որ առաջին նախագահը ցանկանար խաղալ լուծել թնջուկը,վերջին պահին Ադրբեջանը չէր համաձայնելու։
Երկրորդ նախագահը ուզենար Մեղրին էլ տալ ու յոթ շրջանները,Ադրբեջանը չէր ուզենա։
Կազանում երրորդ նախագահը պատրաստ էր հանձնել յոթ շրջանները,Ալիևը չհամաձայնեց։


Ադրբեջանը ուզել է հարցը լուծել միայն մեկ ճանապարհով`պատերազմի միջոցով։ Առաջին պատերազմում ստանալով քաղաքական,ռազմական ու ամենակարևորն է բարոյական ապտակ,Ալիևները ուզեցել են Հայաստանին պատասխան տալ պատերազմի միջոցով ու հույս չունենալով,որ իրենց նպատակին կհասնեն միայնակ,նրանք ընդգրկեցին թուրքերին ու ահաբեկիչներին։

Եվ այն թեզը,որ այս իշխանության դիվանագիտական սխալն էր պատերազմի սանձազերծումը,մեղմ ասած հավկուրություն է։

Rate article