Ես մորս հանձնեցի ծերանոց… տուն կբերեմ, երբ շատ թույլ լինի, մարդիկ պիտի տանը մшհանան…

ANIMALI CELEBRI

Երբ հիվանդ, ծեր ծնողներն ապրում են երեխաների հետ, դա բոլորի համար դառնում է ծանր փորձություն: Անհամատեղելի են սովորությունները, կյանքի ռիթմը, տարբեր սերունդների պահանջարկները:

Ես միշտ կարծում էի, որ ծերանոցում հայտնվում են այն մարդիկ, ովքեր ոչ մի հարազատ չունեն, մինչև որ ինքս հայտնվեցի նման իրավիճակում…

Σάλος στη Νάξο: Η διαθήκη της ηλικιωμένης έκρυβε... εκπλήξεις ...

Մայրս ինձ ունեցել է 42 տարեկանում, սակայն ամուսնու հետ շատ քիչ է ապրել: Ինձ միայնակ է մեծացրել: Հորս հետ լավ հարաբերություններ ունեի, սակայն իմ մասին պատասխանատվության մեծ բաժինն ընկած էր մորս ուսերին: Հիմա մայրս 77 տարեկան է: Մի տարի առաջ նա սկսեց կորցնել հիշողությունը, իսկ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ:

Ժամանակի հետ մանրուքները իրական խնդրի վերածվեցին, և նա վտանգավոր դարձավ: Տանից դուրս գալուց առաջ ստիպված էի անջատել գազը, ջուրը, հանել պատուհանների բռնակները: Մորս մոտ Ալցգեյմերի հիվանդություն ախտորոշվեց: Նա կարող էի գիշերը նստել և միայնակ խոսել, ինձ ագրեսիվ վերաբերվել, ինքն իրեն վնասել: Պատրաստվում էի ամուսնանալ, սակայն ստիպված եղա հետաձգել: Մորս համար խնամող էի ուզում գտնել, բայց վստահելի մարդ չկար, իսկ մայրս էլ դժվար էր համակերպվում որևէ մեկի ներկայության հետ: Նյարդերս տեղի էին տալիս, էլ չէի դիմանում:

 

Մի օր հայրս եկել էր մեր տուն և տեսնելով մորս վիճակը՝ ասաց, որ պիտի համարձակվեմ և լուրջ քայլի դիմեմ: Հայրս ասաց.

-Հիվանդ մորդ խնամելով, ով ոչինչ և ոչ մեկին չի հիշում և չի ճանաչում, միայն զուր վատնում ես կյանքդ:

Սկզբում ինձ շատ վատ էի զգում, զզվում ինքս ինձանից, ոչինչ չէի ուտում: Ուզում էի ամեն օր գնալ, տեսնել, թե մայրս ինչպես է իրեն զգում ծերանոցում: Ի վերջո, գնացի 3 օր անց. նա չցանկացավ տեսնել ինձ: Գնացի 1 շաբաթից. նա ինձ այլևս չէր ճանաչում:

Կարծում եմ, որ երբեմն պիտի մտածենք ինքներս մեր մասին: Հիմա ամեն շաբաթ օր գնում եմ մորս տեսակցության: Նա երբեմն արտասվում է, խղճում եմ նրան… Բայց այլևս չեմ կարող խնամել նրան՝ միևնույն ժամանակ լսելով անեծքներ, դա սարսափելի դժվար է: Բայց որոշել եմ՝ նրան տուն բերել, երբ շատ թույլ լինի: Կյանքի վերջին օրերը մարդիկ պիտի տանը անցկացնեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Rate article