Եթե հիշողության հետ խնդիր ունեն կամ չգիտեն, ապա հիշեցնեմ… Լևոն Գալստյան

ANIMALI CELEBRI

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի մեջ գտնվող երկիր լինելու փաստը որպես հանքեր շահագործելու արդարացում ներկայացնողները պետք է մինչև վերջ ազնիվ լինեն ու խոսեն նաև այն մասին, թե ո՞նց ստացվեց, որ այդ նույն պատերազմող երկրի բոլոր հանքերի շահագործումը 100 տոկոսով տրվեց մասնավորին։ Եթե հիշողության հետ խնդիր ունեն կամ չգիտեն, ապա հիշեցնեմ, որ մինչև 2000 թվականը դրանք բոլորը պատկանում էին ժողովրդին (պետությանը)։

Հետո ամբաստանյալ Քոչարյանը հերթով վաճառեց բոլոր կոմբինատները․ Քաջարանի, Ագարակի, Կապանի, Զոդի, Ալավերդու, Ախթալայի և այլն։
Չե՞ք ուզում մի հատ քննություն անել ու պարզել, թե այդ ինչպես դա արվեց, թե ինչպես ջրի գնով ամեն ինչ հանձնվեց մասնավորին ու ՀՀ քաղաքացիներից ըստ էության խլվեց իրենց պատկանող ընդերքի հարստություններից իսկապես օգտվելու իրավունքը։ Դրանց շահագործումից մուծված ու մուծվող հարկերը հիմնավորում չբերեք հանկարծ, քանի որ դա օրինակացված թալան է, որն իրականացվում է արդեն 20 տարի շարունակ։
Նույնն արվեց նաև խոշոր էներգետիկ համակարգերի հետ․ Սևան-Հրազդան կասկադ, Որոտանի կասկադ, Ձորահէկ, Հրազդանի ՋԷԿ, Երևանի Ջէկ և այլն։
Ցուցակն անվերջ է, էլ չշարունակեմ․․․
Բա սրա մասին էլ խոսեք, հետ բերեք ժողովրդի սեփականությունն ու ողջ եկամուտներն ամբողջովին ուղղեք պետական գանձարան, այլ ոչ թե մասնավորի տված փշրանքներով մի կերպ յոլա գնացող պետություն կառուցեք։

Հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության հռչակագրի 7-րդ կետում ասվում է․
— Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:

Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Բա փոխեք այն բոլոր օրենքները, որոնք չեն բխում ՀՀ քաղաքացիների ու պետության շահերից՝ չէ ո՞ր մենք պատերազմող երկիր ենք»։

https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/3285461641477213

Rate article