Եթե դուք չանեք, ես զորքը լցնում եմ, կազմակերպեմ. Ոստիկանության գնդապետ

ANIMALI CELEBRI

Եթե դուք չանեք, ես զորքը լցնում եմ, կազմակերպեմ. Ոստիկանության գնդապետ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Այսբր առավոտյան Բարգավաճ Հայաստան Կուսակցության

առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առինջում գտնվող առանձնատանը ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացնում։ Ինչի առթիվ էլ Գագիկ Ծառուկյանի սատարողները դժգոհության ալիք բարձրացրեցին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն և Գագիկ Ծառուկյանի սատարողները հավաքվել են Ծառուկյան Գագիկի առանձնատան մոտ ու պահանջում են ոստիկանությունից դադարեցնել ԲՀԿ ղեկավար Ծառուկյան Գագիկի տան

խուզարկությունը և չդիմել անօրինական գործողությունների։ Ոստիկանության գնդապետ ներկայացած Քոչարյանը, որը բանակցում էր Ծառուկյան Գագիկի համախոհների հետ, կոչ արեց հավաքված քաղաքացիներին անպայման

պահպանել սոցիալական հեռավորությունը։ «Մենք ձեզ կոչ ենք անում, ես որպես գնդապետ խնդրում եմ, որպեսզի պահպանեք պարետատան կանոնները։ Լսեք, կազմակերպեք սոցիալական հեռավորության ապահովումը, եթե չեք կազմակերպի, ես զորքը լցնում եմ, որ կազմակերպեմ»,- ասաց ոստիկանության գնդապետ Քոչարյանը։

Աղբյուր

Rate article