Դուք հա՞յ եք, թե թուրք ենիչերի, որ այդպես ուրախանում եք, որ կորոնավիրուսը խժռում է մեր բնակիչներին․ Ալիս Սողոմոնյան

ANIMALI CELEBRI

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՊԱԼԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ՝ սԵՌԺԻԿ սԱՐԳՍՅԱՆ

Համացանցում իր, այսպես ասած, համակիրները, տարածել են այս կերպարի լուսանկարը, որտեղ սեռժիկը նայում է ժամացուցին: Նկարի տակ մակագրություն կա՝ «Մեր քաղաքացիների հետ պարզ ու անկեղծ զրույցի ժամը մոտենում է»:

Վայ, չունենամ քեզ նման անկեղծ… վայրահաչողի:

Ա՛յ ստախոս սեռժիկ, դու ոչ բարով քո նախագահության 10 տարիներին մարդկանց հետ ընդհանրապես չխոսեցիր, հիմա բռնե՞ց խոսելու ցանկությունդ: Կամ եթե խոսես, ի՞նչ ունես ասելու: Միակ բանը, որ կարող ես ասել, այն կլինի, որ թողություն հայցես գործածդ մեղքերի համար:

Բայց որովհետև ապաշխարելը նորմալ մարդու հատկանիշ է, իսկ դու վաղո՜ւց նորմալ մարդ չես համարվում, ուրեմն դա՛ էլ չի ստացվի քեզ մոտ: Չի՛ ստացվի, որովհետև բազում մեղքեր ունես, որոնց տակից առայժմ քո նենգությամբ ու ճարպկությամբ դեռ կարողանում ես մի կերպ պլստալ:

Մի անգամ փորձեցիր խոսել դատարանի մուտքի մոտ, բայց քո թալանից խոսելու փոխարեն, որի համար քեզ կանչել էին դատարան, դու ինչ-որ անկապ բաներ էիր ասում Արցախի կարգավիճակի մասին:

Հա, ի դեպ, Արցախի հետ կապված, դու գուցե կասե՞ս, թե Կազանում ազերիների նախագահի հետ այդ ի՞նչ պայմանավորվածություներ էիր քննարկում, որոնք, փառք Աստծո, ընթացք չունեցան:

Գուցե ասես նաև, թե ապրիլյան պատերազմում դավադրաբար զիջած հողերը քանի՞ հեկտար են: Թե չէ մեկ 800, մեկ էլ 400 ես ասում: Լեզուդ կա՞պ է ընկնում:

Իսկ գուցե խոսելու ես այն մասին, թե այդ ինչպես սեպտեմբերյան մի գիշեր երազխաբությունից արթնացար, առանց ժողովրդի հետ խոսելու, առանց Ազգային ժողովում մտադրությունդ ներկայացնելու, շտապեցիր Մոսկվա և Պուտինի առաջ ծնկի իջար, թե՝ մենք միանում ենք Եվրասիական տնտեսական համագործակցության պայմանագրին:

Այդ «մենք»-ի մեջ միայն քե՞զ նկատի ունեիր, միահեծան գոռոզ ցար, թե՞ քո այն նեղ շրջապատի մարդկանց, որոնց մեր երկիրը թալանելու մենաշնորհային իրավունքն էիր տվել:

Էլ չեմ ասում ռուսների հետ գազին վերաբերող քո կնքած պայմանագրի մասին, որը կարծես թե ռուսներն իրենք իրենց ուզածը գրել և քեզ ստորագրել են տվել: Որովհետև ստրո՞ւկ էիր: Դու չամաչեցի՞ր, որ մի պայմանագիր կնքեցիր, որը 45 տարի մեր վզին փաթաթվեց և որը լուծարելու իրավունք չունենք:

Ըստ քո կնքած այդ պայմանագրի, իրավունք չունենք նաև Իրանից մեծ ծավալով գազ ներկրելու, այնինչ կարող էինք տրանզիտային երկիր դառնալ՝ լրացուցիչ եկամուտ ստանալու ակնկալիքներով:

Դու վերջապես պիտի պատասխան տա՞ս, թե քո էն ընկեր ռոբիկ քոչարյանի հետ միասին ինչպես մեր երկիրը մաս առ մաս վաճառեցիք, թալանեցիք, արյունաքամ արեցիք:

Դու այդ ի՜նչ ճարպկությամբ ես կարողացել ռոբիկ քոչարյանի և քո նախագահությունների տարիներին երկրում կատարվող բոլոր բացահայտ հանցագործություններից, մարդասպանություններից մինչև այսօր քեզ հեռու պահել: Երեսիդ շպրտե՞մ մի քանի փաստ:

Օրինակ այն, թե դու այդ ինչո՞ւ էիր լռվել-մնացել Գորիսում, երբ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում գլխատում էին քեզ ու ռոբիկին ոչ հաճելի ղեկավարներին ու պատգամավորներին:

Այդ ինչո՞ւ էիր թաքնվել, այ խարդախ: Մեղրին ազերիներին հանձնելու երկուսիդ մտադրությո՞ւնը հիշեցնեմ: Այդ որ հիմա պատրաստվում ես խոսել, երևի ասելու ես, թե դու կապ չունե՞ս Մեղրին հանձնելու ծրագրի հետ, որին արդարացիորեն դեմ էին Դեմիրճյանն ու Վազգենը:

Կարող ես նաև ասել, թե, լինելով վարչապետ, դու բոլորովին «խաբար չէիր», թե ինչպես կառավարության շենքի նկուղում շաբաթներով մնում էին Արցախից ռոբիկի հրամանով բերված զինվորականները:

«Խաբար չէիր» անգամ, թե մարտի 1-ի սպանդը կազմակերպելու նպատակով Արցախից բերված այդ զինվորականներին ո՞ր օլիգարխներն էին սնունդ հասցնում: Կարծեմ այս օրերին դրանցից մեկին պաշտպանելու քողի տակ եք մի նոր արշավ սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ:

Հազար ամոթ ձեզ:

Դու այդ ի՜նչ ճարպկությամբ ես թաքցնում նաև մարտի 1-ին նախորդող օրերին ռոբիկ քոչարյանի հրավիրած խորհրդակցություններին քո մասնակցությունը, այ սեռժո:

Քո մասնակցությամբ, քո աջակցությամբ կեղծված ընտրություններով մեր երկրի նախագահի աթոռը զավթած ռոբիկ քոչարյանը մարտիմեկյան հանցագործությանը գնաց քեզ նախագահ կարգելու, նաև, անշուշտ, քո ղեկավարության տարիներին քո՛ հովանավորությամբ իր թալանած պահելո՛ւ խաթեր:

Քո իշխանության տարիներին քո ձևավորած մաֆիայի յուրաքանչյուր մասնակցի վրա տասնյակ կոմպրոմատներ ունես՝ հավաքած դեռ այն ժամանակներից, երբ ԱԱԾ-ի շեֆ էիր:

Եւ քո այդ կոմպրոմատների արդյունքում է, որ դեռ հիմա էլ քո ստվերային թագավորությունում քո դավերին մասնակիցներ ունես: Դեռ չեմ ասում քո կազմավորած դատական այն համակարգը, որտեղ շատերը դեռ շարունակում են քո հրամանները կատարել՝ ի վնաս ժողովրդի, ի վնաս երկրի արդարադատության:

ԱԱԾ-ն քո ղեկավարելու տարիներին չէ՞ր, որ դու պետության գումարներով նավթամթերքներ ներմուծողների թայֆան կազմավորեցիր՝ արցախյան քո թալանչի ընկերներ ֆլեշ բարսեղին ու բաղդասարովին տալով մենաշնորհային իրավունք:

Հիմա էլ քո փեսային ես կարգել խոհանոցից լուրեր հաղորդող, որ նրա այդ ստահոտ հորինվածքներով հարվածես Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Որքան հերքում են քո փեսայի լուրերի իսկությունը, այնքան դու շարունակում ես նոր ստահոտ լուրերով սնել քո միշիկին:

Բայց հակադարձեմ քեզ ու փեսայիդ: Երբ դու ոչ բարով ղեկավարում էիր Հայասատանի պաշտպանության նախարարությունը, զենք վաճառեցիր հարևան պետությանը, որն հետո հայտնվեց Իրաքի գրոհայինների ձեռքում:

Դու հիմա պատասխան ունե՞ս ամերիկացիներին տալու, թե ինչպես են այդ զենքերով զոհվել իրենց զինվորականները: Չունես, դրա համար էլ փեսայիդ միջոցով քո այդ խարդախ գործարքը փորձում ես Նիկոլ Փաշինյանի վրա բարդել: Անեծք քեզ էլ, փեսայիդ էլ:

Դառնամ նաև քո և քո կամակատարների ստոր ու դավադիր պահվածքին: Դուք հա՞յ եք, թե թուրք ենիչերի, որ այդպես ուրախանում եք, որ կորոնավիրուսը խժռում է մեր բնակիչներին:

Ուրախանում եք ու այս ճգնաժամի հաղթահարման կառավարության միջոցառումները համարում եք քաղաքական հետապնդումների հնարավորություն:

Ծիծաղս եկավ, գիտե՞ս, ողորմելի սեռժիկ, երբ քո կուսակցություն կոչվածով մի հայտարարություն տարածեցիք, թե՝ «Իշխանության համար գերակա է դարձել ոչ թե ժողովրդի եւ պետության ապագան, այլ սեփական ավտորիտար իշխանությունն ամեն գնով երկարացնելու մոլուցքը»:

Չամաչեցի՞ր դու, այ սուտասան, որ ժամանակին քո իշխանությանն ու անձամբ քեզ վերագրված բաները հիմա Փաշինյանին եք փորձում հասցեագրել:

Շա՞տ ես վառված, որ երբ դու քո իշխանությունը երկարացնելու մոլուցքով տարված խոստումդ դրժեցիր ու քեզ վարչապետ կարգեցիր, ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանը քեզ ցույց տվեց դեպի քաղաքական աղբանոց տանող դուռը, որտեղից դու դուրս գալու զուր ճիգեր ես թափում:

Այս մասի՞ն էլ կխոսես, սեռժիկ սարգսյան, երբ, ինչպես դու ես ասում, ժողովրդի հետ խոսելու ժամը մոտենա:

…Ընդհատակում խլրտացող վտանգավոր, անհայրենիք սեռժիկ սարգսյան, քո կեղտերի, քո արած ավերածությունների, քո թալանի ու խարդավանքների մասին ես դեռ էլի առիթներ կունենամ խոսելու: Խոսելու՝ նո՛ր փաստեր էդ քո աննամուս երեսին շպրտելով, քո կատարած դավադրությունները մեկ առ մեկ բացահայտելով:

Մինչ այդ մի բան էլ ասեմ, սեռժիկ, ինչքան էլ դու քո այդ մութ նկուղներում մկան նման թպրտաս, ժողովուրդը, որ այն ժամանակ հավաքվեց ու քեզ սիկտիր արեց, էլի նույն ոգևորությամբ հավաքված է Նիկոլ Փաշինյանի շուրջը:

Եվ ժողովրդի այս համախմբվածությունը չե՛ն կարող սասանել ո՛չ քո խարդավանքները, ո՛չ քո միշիկի խոհանոցային բարբաջանքները, ո՛չ ժամանակին քո կադրը եղած ու այսօր էլ քեզ հավատարիմ վանեցյան կոչվածը:

Որքան էլ դու և քո կուսակցությունը գագիկ ծառուկյանի խաթեր ոչինչ չասող հայտարարություններ ընդունեք, որքան էլ ծածուկ պաշտպանեք Վարչապետի դեմ հաչողներին, բան չի՛ ստացվելու:

Ապօրինի զավթած գույքի բռնագրավման օրենքը, որից դուք՝ հանրապետականներդ, վախենում եք, ինչպես շո՛ւնն է վախենում փայտը ձեռքին մոտեցող մարդուց, արդեն գործելու է իր օրինական սաստկությամբ:

Այդ օրենքը գործելու է, որքան էլ փորձեք ձեր ցաքուցիր եղած ազգադավ նախկիններով համախմբման փորձեր անել:

Ձեր համախմբվելը ձեր թալանածը կորցնելու վախից է, դրա համար էլ ստորադասվում է ժողովրդի՛ համախմբմանը, քանի որ ժողովուրդը, որ հազիվ է ազատվել ձեր նման ներքին տականքներից, այնքա՛ն խելամիտ է, որ չի թողնելու անցյալ կեղտերի վերադարձը:

Մնացածը՝ հաջորդիվ:

Առայժմ, սեռժիկ սարգսյան, դու պատրաստ եղիր պատասխանելու նաև այն հարցին, թե դու ի՞նչ իրավունքով ես մինչև հիմա ազատության մեջ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Rate article