Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 67-ամյա տղամարդու գլուխն աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել

ANIMALI CELEBRI

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 67-ամյա տղամարդու գլուխն աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել
Այսօր Երևանում դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել: Shamsyan.com-ի փոխանցմամբ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։


Կայքի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Հովիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի, իսկ ավտոմեքենան հավառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, ավտոմեքենան էլ ГАЗ C 41R13-1060 մակնիշի 653 ԼՍ 01 համարանիշի է։

Rate article