Գտնվում ենք վարակի պիկին. Ես ուղղակի ապշում եմ մարդկանց վրա.lragir.am

ANIMALI CELEBRI

lragir.am-ը գրում է․

Մեր զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

Կորոնավիրուսով վարակման թվերը աճում են: Դրան զուգահեռ սահմանափակումներն են հանվում: Ձեր կարծիքով, ի՞նչ է լինելու առաջիկայում, արդյոք կառավարությունը որդեգրել է հիվանդանալ-լավանալու տարբերակը: Արդեն անխուսափելի՞ է լինելու վարակվելը:

Նույն ճանապարհով ենք գնում, ինչպես ողջ աշխարհը: Նոր բան հայերը կարո՞ղ է հորինեն: Ամբողջ աշխարհում հիվանդության պիկին են հասել և սկսում է նվազել՝ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում: Ամենաահավոր վիճակում գտնվում էին Իտալիան, Իսպանիան, որտեղ ևս նվազման լուրջ միտումներ կան: Եվրոպական մի շարք երկրներում արդեն գրեթե հատուկենտ դեպքեր են արձանագրվում:

Մեծ Բրիտանիայում է սկսել նվազել վարակի ուժգնությունը: Նույն ճանապարհն էլ մեզ է սպասվում, հիմա ըստ երևույթին գտնվում ենք մաքսիմիալ պիկին, որովհետև, ինչպես հայտարարվեց, երեկ աննախադեպ շատ թեստավորում է տեղի ունեցել՝ 1700-ից ավելի: Ես այդ թիվը կանխատեսել էի, իսկ կանխատեսում անելը բավականին բարդ է: Մենք դեռ կունենանք օրական 300-400 վարակակիրների հայտնաբերում:

Այստեղ խնդիրը ծանր հիվանդներին հնարավորինս ժամանակին և լիարժեք բուժօգնություն ցուցաբերելն է: Վարակվածության աստիճանը խուճապ չպետք է առաջացնի, ավելի զգոն պետք է լինենք մեծահասակների և հարակից հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ: Մասնավորապես օնկոլոգիական, սրտանոթային, շաքարային դիաբետ ունեցող հիվանդների խնդիրն է կանգնած: Այստեղ է, որ և առողջապահական համակարգը, և քաղաքացիները պետք է ուշադիր լինեն այս ռիսկի խմբի նկատմամբ:

Մասնավորապես, այստեղ առաջնային բուժօգնության օղակի վրա բավականին լուրջ բեռ է ընկնում, որ ժամանակին կարողանան հայտնաբերել այդ մարդկանց և բուժման խնդիրները շատ արագ իրականացնեն: Եվ ամենակարևորը, բնակչությունն առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմի առողջապահության համակարգին:

Առողջապահության միջազգային կազմակերպության շուրջ ստեղծված աղմուկը, Թրամփի կասկածները ԱՀԿ-ի հանդեպ կհանգեցնե՞ն նրան, որ ԱՀԿ-ն վերափոխվի կամ գուցե բացահայտումներ լինեն կորոնավիրուսի հետ կապված: Ձեր կարծիքով, որքանո՞վ է իրեն արդարացնում ԱՀԿ-ն:

Բոլորս տեղյակ ենք, որ այս պահին ԱՀԿ-ի հեռավար վեհաժողովն է ընթանում, և 100-ից ավելի երկրներ պահանջ են դրել, որպեսզի անաչառ քննություն արվի համաճարակի ծագման, տարածման վերաբերյալ, ամենակարևորը՝ երկրների միջև համապատասխան գործողությունների համատեղությամբ ուսումնասիրություն կատարվի: Որովհետև, եթե դիտարկենք, նոյեմբեր- դեկտեմբերին Չինաստանում դեպքերն արդեն արձանագրվել էին, բայց ԱՀԿ-ի կողմից ահազանգ և տեղեկատվություն չէր տրամադրվում:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ

 

 

 

 

 

Rate article