Գուցե սրա արարքն էլ կարդարացնեն էջմիածինցի նշանդրեքի կնոջ պաշտպանները. Համլետ Աբրահամյան

ANIMALI CELEBRI

Համլետ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս ռուս կինը իր հանդուգն արարքով գերազանցեց մեր էջմիածինցի նշանդրեքի կնոջը։

Իրինա Սաննիկովան Ստավրոպոլի երկրամասի գլխավոր սանիտարական բժիշկն է։ Նա դասավանդում է նաև այդ երկրամասի բժշկական ինստիտուտում։

Մեկնել է Իսպանիա, վերադարձել է ու շարունակել է իր կյանքի նախկին ռիթմով ապրել։

Վերադառնալուց հետո երկու շաբաթ անց հիվանդացել է թագակիրով ու ծանր վիճակով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Հարգելի բժշկուհի գլխավոր սանիտարական բժիշկը այդ ընթացքում խորհրդակցություններ է վարել ու բազում կոչեր է արել վիրուսի դեմ պայքարելու մասին, դասախոսել է նաև բժշկականում։

Հիմա այս կնոջ դեմ դատական գործ է հարուցվելու չարակամորեն վտանգավոր վիրուսը տարածելու մեղադրանքով։

Սրան ինչ կասեք, գուցե սրա արարքն էլ կարդարացնեն էջմիածինցի նշանդրեքի կնոջ պաշտպանները։

Rate article