«Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր»․ Արթուր Դավթյան

ANIMALI CELEBRI

«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենալ ու դա որոշակի թերացումների արդյունք չլինի: Այլ հարց է, թե թերացումն ինչ աստիճանի է»,-

ՀՀ գլխավոր դատախազությունում երեկվա խորհրդակցության ժամանակ, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, հայտարարել է Արթուր Դավթյանը:

«Մեր թիվ մեկ խնդիրը՝ որպես 2020-ի համար ձևավորվելիք առաջնահերթություն, բանակում փողոցային, երբեմն քրեական ենթամշակույթին բոնորոշ բարքերի դեմ հետևողական ու անզիջում պայքար իրականացնելն է…

Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր, զորանոցներ, համոզվեք՝ կա՞ն էս տեսակ բարքեր, թե՞ ոչ»,- հավելել է գլխավոր դատախազը:

Rate article