Գերեվարված հայ սպան և ադրբեջանական բեմադրությունը…Տեսանյութ

ANIMALI CELEBRI

Գերեվարված հայ սպան և ադրբեջանական բեմադրությունը…

Սիրելի Հայրենակիցներ, երեկ համացանցում տարածվեց ադրբեջանցիների կողմից բեմադրված մի ներկայացման տեսագրություն, որում ՀԱՅ ՍՊԱ Գուրգեն Ալավերդյանը ընթերցում է թուրքի կողմից նախապես գրված տեքստ:

Ինչու նախապես գրված, քանի որ եթե ուշադրություն դարձնեք նկարին կտեսնեք, որ ընթերցելու ժամանակ Գուրգենը ամբողջ ուժով աջ ձեռքով սեղմում է ձախ ձեռքը, իսկ դա նշանակում է, որ նա բացարձակ համաձայն չէ ընթերցվող տեքստի հետ և դա անում է ոչ իր կամոք (язык тела, ментальная психология) ինչը հնարավոր չէ թաքցնել: Բացի այդ, եթե նայենք տեքստը կարդացող Գուրգենի դեմքին կտեսնեք, որ ընթերցելիս նրա վերին շրթունքը բարձրանում է դեպի վեր և ձախ, ինչը հոգեբանորեն նշանակում է, որ նա զզվանք և քամահրանք է արտահայտում կատարվող գործողության նկատմամբ:

Հայկական մամուլում արդեն իսկ կան հրապարակումներ, որ տեքստը գրված է ադրբեջանցիների կողմից, քանի որ առկա են բացահայտ լեզվաբանական սխալներ, սակայն մեր կողմից բերված վերոգրյալ փաստերը (իսկ դրանք գիտականորեն ապացուցող փաստեր են), կարող են ևս մեկ ապացույց դառնալ միջազգային հանրության և փորձագետների համար: Նշված փաստերի առկայությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանցիների բեմադրությունը ծակված է:

Տեքստի բովանդակության մեջ չխորանալով (պարզ է արդեն, որ նախապես գրված զառանցանք է) ուզում եմ ասեմ, որ արդեն իսկ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը այդ մասին զրուցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, նրան տեղեկացնելով, որ ինչպես երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձն, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Սիրելի ընթերցող վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները` Հայաստանի Գերագույն Գլխավոր Հրամանատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ ակտիվ զբաղվում են մեր սպայի վերադարձի աշխատանքներով, որպեսզի ՄԵՐ ԳՈՒՐԳԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ շուտ վերադառնա տուն:

Հարգելի ընթերցող խնդրանքս է՝ մի տրվեք նախկինների ու նրանց հետ սերտաճած տարբեր հոսանքների անհայրենիք «երևույթների» մանիպուլյացիաներին, որոնք ամեն օր փորձում են իրականությունը խեղաթյուրելով հասարակության մեջ խայծ գցեն, թե իբր ՀՀ իշխանությունները անգործության են մատնված: Սիրելիներս դա բացարձակ սուտ է,

իսկ այդ ստի գինը կարող է արժենալ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԻ ԿՅԱՆՔԸ:
Հ.Գ. Դիմում եմ նման կեղտոտ ստեր տարածողներին, մի արեք այդպիսի բաներ, մի վտանգեք մեր սպայի կյանքը: Մի օգնեք թշնամուն՝ դա դավաճանություն է սեփական ազգի նկատմամբ:

Rate article