«Գագիկ Ծառուկյանն իմ մանկության տարիների հերոսն է». Նորա Առուստամյան

ANIMALI CELEBRI

Ձեր հետ այսօր խոսում է մարդ, ում հայրը պատանդ է շինծու քաղաքական գործերի, այդ գործերը ստեղծվել են ոմանց ականջին հաճելի լինելու համար, եւ այսօր այդ ստեղծողներն ավելի են կատարելագործել իրենց արվեստը եւ արդեն թիվ մեկ քաղաքական ամբիոնից են մեղադրանքներ հնչեցնում մի մարդու հասցեին, ով ոչ մի առնչություն չունի այս գործերի հետ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, ով «Մուլտի գրուխի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուրստրն է։

Խոսելով Սեդրակ Առուստամյանին առնչվող գործերին, ինչը վերջին օրերին քննարկվում եւ կապվում է Գագիկ Ծառուկյանի հետ Նորա Առուստամյանը նշեց. «Այսօր դուք ձեր արած քայլերով հորս հետ կապված բոլոր գործերը բերեցիք քաղաքական ասպարեզ: Այո, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, այն հավատարմագրային կառավարման է հանձնվել հորս` Սեդրակ Առուստամյանին:

Պարոն Ծառուկյանի եւ հորս համագործակցության երկար տարիների ընթացքում մշտապես լսել եմ պարոն Ծառուկյանի կողմից հնչեցված այս խոսքերը`ոչինչ` թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում:

Ինձ համար հպարտություն առաջացնող երեւույթ է, որ մանկության տարիների իմ հերոսը հետո դարձավ իմ քաղաքական ղեկավարը եւ այսօր ամեն գործ անելուց առաջ ականջիս հնչում են քաղաքական ղեկավարիս` մանկությանս հերոսի խոսքերը` ինչ անում ես պետք է դիմացինիդ մասին եւս մտածես»:

Գագիկ Ծառուկյանն իմ մանկության ...

Ըստ Առուստամյանի` այսօր հանրությունը կրկին կանգնել է Գագիկ Ծառուկյանի կողքին, քանի որ ինչպես միշտ Գագիկ Ծառուկյանը եղել եւ պատրաստվում է մնալ ժողովրդի կողքին. «Ազգային ժողովի պատգամավորներ, մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք եւ փորձեք պատասխանը իմանալուց հետո միայն անել ձեր հետ քայլը` արդյոք ձեզանից ամեն մեկը ձեր կյանքում, գոնե մեկ անգամ տեսե՞լ է այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որը տեսել է Գագիկ Ծառուկյանը: Կուզե՞ք օգնեմ պատասխանը գտնեք, ոչ չեք տեսել»,- ասել է Առուստամյանը:

ԱԺ նիստ. Օրակարգում են Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատախազի միջնորդությունները (ուղիղ)
Ով կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը դուք չեք պատրաստել կամ խմբագրել. Նաիրա Զոհրաբյան
Չի ստացվելու իմ վրա քրգործ կարելու ջանքերը. առնվազն 2 տարի դուք լսել եք իմ հեռախոսները. Նաիրա Զոհրաբյան

Աղբյուր

 

Rate article