Բրոկոլիով աղցան՝ ընդամենը 63 կկալ

ANIMALI CELEBRI

Բաղադրիչներ

Բրոկոլի – 500 գ
Կանաչ ձիթապտուղ – 150 գ
Քաղցր պղպեղ – 1 հատ
Քացախ – 2 ճ/գ
Ձիթայուղ – 20 մլ
Աղ
Պատրաստման եղանակը

Բրոկոլին բաժանել ծաղկափնջերի, լցնել եռացող ջրի մեջ և եփել 1 րոպե:
Այնուհետև հանել ծաղկակաղամբը և լցնել սառը ջրի մեջ: 5 րոպե անց քամել:
Մինչ բրոկոլին սառչում է, կտրատել պղպեղը:
Սոուսի համար ձիթայուղը խառնել քացախի և աղի հետ:
Բոլոր բաղադրիչները լցնել խորը տարայի մեջ, լցնել պատրաստի սոուսը և խառնել:

Rate article