«Բնականաբար մեր դասիարակությունը թույլ չտվեց մեզ ձեռնամարտի անցնել…». Սարգիս Գրիգորյան

ANIMALI CELEBRI

Картинки по запросу «Բնականաբար մեր դասիարակությունը թույլ չտվեց մեզ ձեռնամարտի անցնել…». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը գրել է.

Մի քանի օր առաջ հավաքվել էինք հարազատներով աղ ու հաց կիսելու…պարեցինք, ուրախացանք ու վերջում կռվեցինք…Հենց սկսեցինք խոսել քաղաքականությունից միանգամից կրքերը թեժացան ու ուրախությունը խամրեց…Բնականաբար մեր դասիարակությունը թույլ չտվեց մեզ ձեռնամարտի անցնել, բայց ես հասկացա թե էս գրողի տարած քաղաքականությունը քանիսի տուննա քանդել ու քանի քանիսը սկսել են ատել իրար…ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ …
Ովա՞ ուզում, որ մենք բան ու գործներս թողած ամբողջ օրը շոուներ նայենք` ԶԶՎԵԼ ԵՆՔ…

Հերիքա մարդկանց խառնեք իրար ու ստեղծեք ատելության մթնոլորտ…Քաղաքականությունը մտելա մեր տները ու դարձել տան տեր…

Ոչ կարում ենք հանգիստ աշխատել, ոչ կարում ենք նոռմալ իրար հետ շփվել ԳԺՎԵՑԻՆՔ…Իշխանավորներին ուղղում եմ իմ խնդրանքը, մտավախությունը` ամեն ինչ արեք վերացնելու պառակտումը, որը արդեն հասելա հարևան, բարեկամ, քույր ու եղբայր մակարդակի…Հանեք մեր տներից քաղաքականությունը ու թողեք հանգիստ զբաղվենք մեր գործերով` առանց գլուխներս ծանրաբեռնելու…

Ես չգիտեմ թե ումա մեր ազգի բևեռացված լինելը ձեռ տալի, բայց էտ մեկը, կամ մի քանիսը հաստատ վաղը պատասխան են տալու…

Մի բաժանեք մեզ այս դժվար ու ծանր ժամանակաշրջանում դա իմ համար որակվումա որպես ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ և ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

Rate article