ԲՀԿ-կանները թող բարի լինեն, էդ նկարի տակ ցիտեն համապատասխան առաջնորդի մտքի բռնաբարումներից… է՜…, կներեք, մտքի գոհարներից. Օրինակ

ANIMALI CELEBRI


Բազմաթիվ մարդկանց խնդրանքով՝ Ծառուկյանի պատկերով շապիկներ է բաժանող ԲՀԿ-կանները թող բարի լինեն, էդ նկարի տակ ցիտեն համապատասխան առաջնորդի մտքի բռնաբարումներից… է՜…, կներեք, մտքի գոհարներից… Իրոք շատ … համահունչ կնայվի…

Օրինակ.

«Ես այսօր այստեղ եմ, Ձեր հետ, Ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ որ այսօր այստեղ եմ, Ձեր կողքին կանգնած»

կամ

«Եթե մի բնակարանում 7 երեխա քնած, իրենք արհեստական կարան սարքեն, կամ այդ մեքենան մշտական որտեղ է կանգնել, այդ օրը որտեղ է կանգնած եղել»

կամ

«Մարդու գլխին գործ են սարքում, մարդուն չեն հարցնում»

կամ

«Ժողովուրդը խԺռումա իր զավակներին»

կամ

«Հիմա նորից բերել են օպտիԼամացում»

չմոռանաք նաև այ տարբերակի մասին

«Դա … դա… դա… դա… դա… դա… դա…»

Մի խոսքով, Ծառուկյանի պատկերով վերնաշապիկներ բաժանելը հավասարազոր է մտքի այս բռնաբարումներին…

Rate article