Բժիշկը դիմում է կառավարությանը․միջոցառումներ են անհրաժեշտ

ANIMALI CELEBRI

Բժիշկ Արտավազդ Սահակյանը դիմել է ՀՀ կառավարությանը։

«Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը:

Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։

Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։ Հապաղումը կարող է կործանարար լինել։

Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։ Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը», — ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկը։

Rate article