Բերդ քաղաքում 1995թ հունվարի 16 ին ծնված տղա երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին. Ցավոք սրտի հայրը մահացել է, իսկ մայրիկի հետ վաղը հանդիպում է լինելու…

ANIMALI CELEBRI

Բերդ քաղաքում 1995թ հունվարի 16 ին ծնված տղա երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին։ Ցավոք սրտի հայրը մահացել է, իսկ մայրիկի հետ վաղը հանդիպում է լինելու…

«Շամշադինի Բերդ քաղաքում 1995թ հունվարի 16 ին ծնված տղա երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին։ Ցավոք սրտի հայրը մահացել է, իսկ մայրիկի հետ վաղը հանդիպում է լինելու։ Մանրամասները կհայտնեմ»:

Այս մասին «Հայոց մայրեր» ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայկուհի Խաչատրյանը տեղեկացրել էր. «1995-ի հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան մահացել է կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային, ապա կապ հաստատեք ինձ հետ։

Ըստ երրորդ անձից ստացած տեղեկությունների՝ հենց հիվանդանոցից երեխային վաճառել են։ Հունվարի 20-ին երեխային գնորդը տարել է իրենց տուն։ Տարիներ անց տղային ասել են, որ դու կենսաբանական ծնողներիդ երրորդ երեխան ես։

Նրան ասել են, որ ծնունդը պետք է նշեն հունվարի 20-ին, քանի որ այդ օրն են նրան տուն բերել։ Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ»:

Rate article