Բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ. տեսանյութ

ANIMALI CELEBRI

Կորոնավիրուսով վարակված Մանյա Սարգսյանը արդեն մի քանի օր է, ինչ պայքարում է վիրուսի դեմ: Նա պատմել է, թե ինչպես է հաղթահարել հիվանդության բարդ շրջանը: Մանյան վատ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է բժշկի: Սկզբում նրան ասել են, որ սովորական մրսածություն է:

Հետո նրա մոտ վիճակի ավելի վատացում է եղել, ինչի պատճառով կրկին դիմել է բժշկի: Կրկին մի որոշ շրջան տանն անցկացնելով՝ Մանյան նորից է ստուգվել, ռենտգեն սարքավորումը թոքաբորբ է ցույց տվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նրան թեստավորեն: Թեստը դրական է եղել, ինչից հետո միայն նրան մեկուսացրել են Նորքի ինֆեկցիոնում:

Նա երկու օր է անցկացրել Նորքի հիվանդանոցում: Այժմ ապաքինման փուլում է, մեկուսացման մեջ: Մանյան նշում է, որ ինքը մեծ մասամբ տանն է եղել, արտերկրում վերջին շրջանում չի եղել: Կարծում է՝ վարակվել է պարզապես քաղաքում այս ու այնտեղ գնալու պատճառով:

Հարցազրույցին կարող եք հետևել ստորև:

Rate article