Արտակարգ. Փրկարարները մորը և որդուն հայտնաբերել են չափազանց հյուծված վիճակում

ANIMALI CELEBRI

Նոյեմբերի 28-ին ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի 30 շենքի 32-րդ բնակարանի բնակիչները 5 օր է չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Փրկարարները, բացելով տան դուռը, հայտնաբերել են նշված տան բնակիչներ 82-ամյա Մանյա Մ.-ին և նրա որդուն՝ 49-ամյա Անդրանիկ Ք.-ին:

Մանյա Մ.-ի մոտ բժիշկներն ախտորոշել են «աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածք»: Կնոջ որդին՝ Անդրանիկ Ք.-ն, հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ տեղի ունեցածում չկան հանցագործության հատկանիշներ: Պարզապես տեղի է ունեցել դժբախտ պատահար: Մայրը վայր ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը: Գաբրիելյանի փոխանցմամբ՝ որդին ի ծնե շարժվելու հետ կապված խնդիրներ ունի և չի կարողացել օգնել մորը: Փրկարարները նրանց հայտնաբերել են չափազանց հյուծված վիճակում:

Մոր և որդու վիճակն այժմ գնահատվում է կայուն: Նրանք կարող են դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել:

«Անկախ այս ամենից՝ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ և՛ մոր, և՛ որդու նկատմամբ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու համար: Կատարվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Այս պահին առերևույթ որևէ հանցագործության տվյալներ չկան: Տեղի ունեցածը դժբախտ պատահարի արդյունք է»,- ԳԱԼԱ-ին փոխանցել է Շիրակի մարզի դատախազը:

Rate article