Արտակարգ դեպք. Սրբապղծություն եկեղեցում

ANIMALI CELEBRI

 

Կոտայքի Գետարգել եկեղեցուն հարակից տարածքում անկանոն թափթփված սրբապատկերներ, աղոթագրքեր և եկեղեցական այլ պարագաներ են հայտնաբերվել: Սա առաջացրել է բնակչության հետաքրքրությունը, զայրույթն ու մտահոգությունը, ուստի նրանք դիմել են ոստիկանություն:

Ըստ նախնական վարկածի՝ կոտրտված իրերը այդտեղ են հայտնվել եկեղեցու քահանայի ցուցումներով, քանի որ, ինչպես անձանցից մեկն է հավաստիացնում, դրանք խիստ հնամաշ ու անմխիթար վիճակում են գտնվում:

Գործի քննությամբ զբաղվում է ոստիկանության համապատասխան բաժանմունքը: Դեպքի վայրից տեղեկություններ է հայտնում Գ. Շամշյանը:

Եկեղեցում մոմավառության նպատակով հաճախակի գտնվող մարդիկ ճանաչել են սրբապատկերները և հավաստիացնում են, որ դրանք նախկինում գտնվել են եկեղեցու ներսում. դրանք միանշանակ պատկանում են եկեղեցուն:

Նախաքննության ընթացքում հետազոտությամբ զբաղվող ոստիկաններին մոտեցել է Մերսեդես մակնիշի մեքենայով մեկը, ով վստահեցնում է, որ ինքն անձամբ է այդ առարկաները տեղափոխել եկեղեցուն հարակից տարածք՝ քահանայի ցուցումով: Այս ինքնախոստովանությունը խիստ կասկածելի է թվացել նախաքննությամբ զբաղվողների համար: Այնուամենայնիվ, քննությունը կշարունակվի այնքան, մինչև ամբողջովին չբացահայտվի իրողությունը:

Rate article