Արտակարգ դեպք Հրազդանում. ուժեղ քամին «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը ամբողջությամբ պոկել, շպրտել ու փակել է Ծաղկաձոր տանող ճանապարհը

ANIMALI CELEBRI

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 19:25-ի սահմաններում, ուժեղ քամու հետևանքով Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով դեպի Ծաղկաձոր քաղաք տանող ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մելքոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Rate article