Արտակարգ դեպք Երևանում․ 8-ամյա երեխան և 2 տղամարդիկ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ANIMALI CELEBRI

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բժիշկների հերթապահ խումբը առաջին անհրաժեշտության բուժօգնությունն են ցուցաբերել 2 տղամարդու և 1 երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 8-ամյա Արմեն Ս․-ն, 39-ամյա Յուրիկ Ս․-ն և 36-ամյա Սերգեյ Ս․-ն։

Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են նշված հիվանդանոց, որտեղ տեղի բժիշկների անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև Այրվածքաբանական ծառայությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 13 շենքի մոտից, որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Սերգեյ Ս․-ին պատկանող Hyundai Sonata ավտոմեքենայում։

Արդեն նշված վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rate article