Արման Բաբաջանյանի վտա՞նգ է սպшռնում․ Պատգամավորի սենսացիոն հայտարարությունը

ANIMALI CELEBRI

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ հանցավոր կապերի և կոռուպցիայի մեջ թաթախված դատավորներին վեթինգի ենթարկելու վերաբերյալ վերջին երկու-երեք օրերի իմ բարձրաձայնումներն ամենածանրը տանում են դատական համակարգում

արատավորված դատավորներն ու նրանց հետ հանցավոր կապերի մեջ գտնվող նախկին իշխանության մաս կազմող քրեաօլիգարխիայի շրջանակները, որոնք որոշել են «ոչնչացնել» ինձ իրենց տրամադրության տակ առկա մեդիա և համացանցային միջոցներով, անհրաժեշտության դեպքում ֆիզիկապես:

Երեքուկեսամյա անազատության մեջ գտնվելու կյանքի փորձից հատ-հատ գիտեմ ով եք, գիտեմ ինչ եք շնչում և ինչի եք ընդունակ:

Երկու տարի առաջ Հայաստանում ազդարարված հեղափոխությունը դատապարտված է վերջնական հաղթանակի՝ արդարադատության հաստատման: Հեղափոխությունը հաղթել է քրեաօլիգարխիային և նրանց բանդաներին:

Հաղթվել են բոլոր նրանք,ովքեր շուրջ քսան տարի իրենց թիկնազորը ծառայեցրել են քաղաքացու ձայնը լռեցնելուն, լրագրողներին և քաղաքական ընդդիմախոսներին ծեծելուն և ի վերջո Մարտի 1-ի սպանդին:

Թող որևէ մեկը չկասկածի իմ և ինձ նման հազարների վճռականությանը՝ մեր երկիրը մաքրելու նախկին ռեժիմին սպասարկող օլիգարխներից և նրանց սպասարկող քրեականներից:

Պատերա՞զմ եք ուզում, կստանաք պատերազմ:

Որպես ազգային ժողովի անկախ պատգամավոր իմ ձեռքի տակ գտնվող բոլոր օրինական միջոցներով անելու եմ կարելին և անկարելին այդ կռվում Հայաստանի քաղաքացու, Հայաստան պետության հաղթանակը վերահաստատելու համար:

Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ հանրապետությունը:

Rate article