«Ասում էր կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում…»

ANIMALI CELEBRI

ՀԽ մամլո նախկին քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր մի վերնագիր տեսա ու կորցրի: Ասում էր կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում:

Հիմա իսկը այդ վիճակին ենք հասել: Կամ Նիկոլը պետք է մորթի, կամ Նիկոլին են մորթելու: Սա երկար չի կարող շարունակվել: Այս իրավիճակը օրեցօր մաշեցնում է ձեռքբերումները:

Ժողովուրդը կորցնում է իր հույսն ու հավատը:

Այսպես շարունակվելու դեպքում կանգնելու ենք ազգային ապատիայի առջև:

Իսկ դա ամենավտանգավորն է, քանի որ ապատիայի դեպքում ժողովուրդը կորցնում է նույնիսկ ինքնապաշտպանական բնազդը և դառնում է թույլ և անտարբեր»:

Rate article