Առաջին լուսանկարը՝ գրաված նոր դիրքից (ֆոտո)

ANIMALI CELEBRI


«Մեր նոր դիրքի առաջին լուսանկարներից։ Հերթական “Քուռի հարթավայրն ափի մեջ” դիրքերից։ Բարով ու անփորձանք վայելենք։ Խաղաղության ու խաղաղություն պարտադրող դիրք է։ Կեցցեն ՏՂԵՐՔԸ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ու լուսանկար հրապարակել: Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրության՝ Հայկական բանակը գրավել է հակառակորդի 2 դիրք, ադրբեջանական կողմը ունի զոհեր:

4Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/268463.html

Լուսանկարը ստորև

Rate article