«Առանց քեզ էս ի՜նչ սառն ա…իմ ջիգյար ՀԵՐ». մահացել է Նիկոլայ Եղիազարյանի հայրը

ANIMALI CELEBRI

Դերասան Նիկոլայ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտնել, որ կյանքից հեռացել է իր հայրը:

«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ` էս բառի ամենախորը իմաստով։ Այլևս չտեսնելու կարոտ ու անզորություն էդ մտքից։ Թևաթափ եղա, պա՛պ։

Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է` ձեն տամ, կգաս, թվում է` հեռու չես, ուր է` ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, իմ ազգանուն, իմ արյուն ու երակ, իմ ջիգյար ՀԵՐ։ Առանց քեզ էս ի՜նչ սառն ա…»,-գրել է նա:

Rate article