Աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվեց. էլ ովքեր կարող են ստանալ դրամական աջակցություն. տեսանյութ

ANIMALI CELEBRI


Կառավարությունն այսօր որոշեց կորոնավիրուսի հետևանքով տուժած ութերորդ միջոցառման շահառուների (վարձու աշխատողների) ցանկն ավելացնել։ Նիստը հեռավար վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հունիսի 1-ին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հայտնեց, որ շահառուների ընդլայնման արդյունքում աջակցություն կստանա ևս 9171 աշխատակից։

«Աջակցություն կստանան, մասնավորապես, մանածագործական արտադրատեսակների արտադրությամբ, փայտանյութի մշակմամբ զբաղվողները, թղթի, ռետինե, պլաստմասսե արտադրատեսակների արտադրության ոլորտում աշխատողները։ Բացի այդ, աջակցություն կստանան նաև համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքի արտադրությամբ, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգմամբ զբաղվողները»,–ասաց Ուդումյանը։

Նրա խոսքով` սպա կենտրոնների աշխատակիցները ևս կընդգրկվեն շահառուների ցանկում։ Աջակցության համար կտրամադրվի 623 մլն դրամ։

Ուդումյանը հիշեցրեց, որ 8-րդ միջոցառման շրջանակում արդեն իսկ աջակցություն է ստացել ավելի քան 124 000 քաղաքացի․ հատկացվել է 8.5 մլրդ դրամ։

Հիշեցնենք՝ կառավարությունը ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19 միջոցառում

Rate article