Մենք պետք է կանգնենք մեր վարչապետի կողքին և միասին ջախջախենք բոլորին…
Ինձ թվում է` ոչ ոք չէր հավատում, որ նման զարգացումներ կլինեին: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էլ էր
անսպասելի նույնիսկ իշխանափոխության ժամանակ: Բայց արի ու տես, որ իրականացավ։ Անգամ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ հարկերից, ասում եմ. «ժողովուրդ, այս 3 ամսվա ընթացքում կատարվածը վերջին 30
տարվա ընթացքում էլ տեղի չէր ունեցել: Սպասեք, ամեն ինչի հերթն էլ կգա»»,- նշեց դերասանը: «Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ուրեմն պետք է վստահենք նրան եւ նրա թիմին: Կարող է ինքն էլ սայթաքի, կառավարության անդամներն էլ: Կարեւորն այն է, որ այդ
մարդիկ ուզում են այս երկիրը երկիր դարձնել: Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ մարդիկ ուզում են` ամեն ինչ իդեալական լինի: Անգամ ընկերներիս հետ վեճի եմ բռնվում այդ թեմայով»,-ասաց Աշոտ Տեր-Մաթեւոսյանը: