Դդմիկով համեղ աղցան պատրաստելու համար Ձեզ հարկավոր է.
250 գրամ դդմիկ,
Երկու փոքր լոլիկ,
Երկու ատամ սխտոր,
Կես փունջ թարմ մաղադանոս և սամիթ,
Աղ և սև պղպեղ ըստ ճաշակի,
Բուսական յուղ — տապակելու համար,
Ոչ ամբողջական գդալ արևածաղկի յուղ։
Պատրաստումը․
Դդմիկը լվացեք, կտրեք ծայրերը և կտրեք միջին չափի շրջանակներ:
Լցրեք բուսական յուղը տապակի մեջ և լավ տաքացրեք:
Դդմիկները դասավորեք նախապես տաքացված տապակի մեջ և տապակեք երկու կողմերից:
Տապակած դդմիկները լցրեք թղթե սրբիչների վրա, որպեսզի այն կլանի ավելորդ յուղը և թողեք, որ սառչի։
Լոլիկները լվացեք, սրբիչով սրբեք և կտրեք ոչ շատ մեծ կտորներով:
Լվացեք կանաչիները, չորացրեք և կտրատեք:
Դդմիկների մեծ շրջանակները կտրեք մեջ տեղից, իսկ փոքրերը թողեք նույն տեսքով և լցրեք խոր ամանի մեջ։
Դրա վրա լցրեք կանաչին և լոլիկը։
Ավելացրեք աղ, պղպեղ և ձիթապտղի յուղ։
Սխտորն անցկացրեք քերիչով, լցրեք նույն ամանի մեջ և լավ խառնեք։
Ահա և պատրաստ է մեր դդմիկով և լոլիկով աղցանը։ Լցրեք այն ափսեի մեջ և մատուցեք։
Բարի ախորժակ։