Աննա Հակոբյանը գրառում է կատարել և ընտանեկան լուսանկարներ հրապարակել…

ANIMALI CELEBRI

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն ի ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել և հրապարակել է ընտանեկան լուսանկարներ.

Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։

Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։
Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը։

Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում՝ ընտանիքներից և հարազատներից հեռու։

Շնորհակալություն ձեր հայրենասիրության և անձնվիրության համար։
Ցանկանում եմ, որ 2020 թվականը խաղաղության, բարեկեցության, ձեռքբերումների, հաղթանակների, բարի գործերի և նոր նախաձեռնությունների իրականացման տարի լինի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Rate article