Աննախադեպ քայլ. 2020 թ. հունվարի մեկից դպրոցականներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

ANIMALI CELEBRI

ԿԳՄՍ նախարարության հրապարակած պարբերական լուրերը, քննարկվող նախագծերը իրարամերժ ու հակասական կարծիքների, քննադատությունների և հիմնավորումներ պարունակող ենթադրությունների առիթ են տալիս ոչ միայն հասարակության լայն զանգվածներին, այլև նեղ մասնագետներին, մտավորական խավին: Այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ նախարարությունը լուրջ պրպտումների մեծ է՝ Հայաստանում կրթական մակարդակը բարձրացնելու և նոր հարթության վրա դնելու նպատակով:

Այս անգամ քննարկման է դրվել մի ոգևորիչ և աշակերտների առաջադիմությանը խրախուսող նախագիծ: Նախարարությունը մի խրախուսական նախաձեռնությամբ է հանդես գալիս, ըստ որի բարձր առաջադիմություն ունեցող կամ որևէ ոլորտում նշանակալի ձեռքբերումների հասած աշակերտները կստանան անվանական կրթաթոշակներ: Սա աննախադեպ իրողություն է անկախության ժամանակաշրջանի համար: Այն կարող է ոգևորության նոր ալիք բարձրացնել սովորողների մոտ և մոտիվացիա ու դրդապատճառ հանդիսանալ սովորողների առաջադիմության մակարդակի բարձրացման հարցում:

Ըստ աշակերտի կարողությունների և ձեռքբերումների սահմանաչափի՝ կրթաթոշակի գումարը տարբեր է լինում: Այն տատանվում է 7000-ից մինչև 25000 դրամի սահմանում:

ԿԳՄՍ-ն հրապարակել է այն պահանջվող չափանիշները, որոնցից թեկուզ մեկի առկայության դեպքում աշակերտը կարող է հավակնել կրթաթոշակի: Ըստ այդմ, կրթաթոշակ կարող են ստանալ.

Rate article