Այսօր տաղանդավոր և սիրված դերասան Սոս Ջանիբեկյանի ծննդյան օրն է

ANIMALI CELEBRI

Սոս Ջանիբեկյանը հայ իրականության ամենից յուրօրինակ ու տաղանդավոր անձանցից է, ով ներկայանում է յուրահատուկ և ինքնատիպ ոճով, սեփական հաստատ ու կայուն սկզբունքներով և քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ ու ակտիվությամբ:

Դա հարված է գոտկատեղից ներքև». Սոս ...

Սոսը հանրային խնդիրներով բավականին ակտիվ ու սրտացավ մոտեցում ունի, ուստիև դերասանական մասնագիտության շրջանակից դուրս հանդես է գալիս նաև որպես ակտիվիստ, ով պայքարում է հանրային տարատեսակ շահերի համար:

Սոսը տարիներ շարունակ կերտել է տարբեր կերպարներ: Նրա կերտած կերպարները կայացած են համարվում հենց դերասանի մեծ վարպետության շնորհիվ: Նա իր մասնագիտական կայացման հարցում իր համար ուղղորդող և ուղեկից-խորհրդատու է համարում ծնողներին՝ հատկապես հորը:

Սոսի համար առանձահատուկ դեր ունի իր հոր խորհուրդները, որոնք նրան օգնել են գնահատել իրական կյանքը և չգոռոզանալ, չտրվել աստղային ինքնամոռացությանը:

Նա խոստովանում է, որ երբևէ չի փորձել օգտվել իր հոր հայտնիությունից, բայց միշտ հպարտացել է նրանով: Այժմ նա ինքն էլ հայր է և ունի մեկ դուստր:

Rate article