Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է

ANIMALI CELEBRI

Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
Այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 44 տարեկան։

Վարդուհին 1994թ. «Ջազ-փոփ» համույթի հետ մասնակցել է Սվերդլովսկի միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրի» մրցանակի: 1995թ-ից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1996թ. մասնակցել է «Յալթա-Մոսկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթին և ստացել հատուկ մրցանակ: 1999թ. արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման, իսկ Բելառուսի «Զոլոտոյ շլյագեր» մրցույթում արժանացել 2-րդ մրցանակին: 2000թ. Բուլղարիայի և Մակեդոնիայի երաժշտական մրցույթների ժամանակ արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Նույն թվականին ներկայացրել է Հայաստանը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում և արժանացել 2-րդ մրցանակին: 2006թ. ավտովթարի պատճառով ընդհատվեց երգչուհու կյանքը: Հետմահու արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման: 2006թ-ից Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխության կոմիտեի կողմից սահմանվել է Վարդուհի Վարդանյանի անվան հատուկ մրցանակ:


Rate article