«Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա…» Ալեն Սիմոնյանը հիվանդանոց է շտապել

ANIMALI CELEBRI

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք հաճախ շատ բան չենք զգում ու չենք հասկանում: Սա մեղադրանք չէ ամենավին: Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա, ընկերոջս մայրը և իմ մանկության ընկերը շատ ծանր վիճակում հիվանդանոցում են: Այցելեցի նրանց: Այդ մեծ հիվանդանոցի շենքում բոլորը շատ կարգապահ էին, բոլորի դիմակը նորմալ դրված էր` ոչ քթի տակ իջեցրած, ոչ թևին կապած, նույնիսկ մարդ կար, որ երկու բժշկական դիմակով էր: Ոչ ոք, թարսի պես, չէր շոգում դիմակից, ոստիկան չէր փնտրում վիճի հետը, հեռախոսով նկարի, հրապարակի: Գիտակցում էին ինչ է, որտեղ են, վտանգն իրենց շատ մոտ է:

Ընկերոջս մայրը 60-ն անց է, վիճակը` ծանր կայուն:
Ընկերոջս վիճակը շատ ավելի ծանր է, նա ընդամենը 40 տարեկան է, մենք հասակակից ենք, չունի ոչ մի խրոնիկ հիվանդություն, չի էլ ծխում, իսկ հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ի՞նչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր մենք գիտակցենք տարրական բաներ:

հ.գ. Աստված առողջություն տա բոլոր հիվանդներին»։

#կրիրդիմակ
#փրկիրկյանքեր

Rate article