«Այո, դուք հենց այդ տրամաբանությամբ եք երկիրը «ղեկավարել»` «ինչ ուզեմ ասելու եմ և նստած լսելու եք…» Արմեն Դանիելյան

ANIMALI CELEBRI

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանն ու նրա փաստաբանական թիմը դատավարությունը փորձում են վերածել զավեշտախաղի… Իրավական հստակ դիրքորոշումներ և փաստարկներ հայտնելու փոխարեն, ընկել են բարեխիղճ մոլորության գիրկը…
Եվ քոչարյանական այն «սուր» միտքը, թե «Ձեր մեղադրականն իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ և նստած լսելու ես…», մեղմ ասած, ամբարտավանության ակնառու դրսևորում էր:
Անկասկած, այս ձևով եք երկիրը ղեկավարել, մարդկանց սպանել, թալանել, կողոպտել և ձեզ համարել միակ տղամարդը… Այո, դուք հենց այդ տրամաբանությամբ եք երկիրը «ղեկավարել»` «ինչ ուզեմ ասելու եմ և նստած լսելու եք»… Այդ չստացված «տրյուկը» փորձեցիք այսօր կրկնել երկրի թիվ մեկ մեղադրողի նկատմամբ, բայց ստացաք համարժեք և դիպուկ պատասխան… Այ սա է ձեր իրական կերպարը, թե չէ այնպիսի վեհ արժեքներից եք խոսում, որ քիչ է մնում մարդ մոռանա իր ապրած դժոխային կյանքի մասին… Այս տրամաբանությամբ էլ դատաիրավական համակարգը դարձրել էիք ձեր կամակատարը` կործանելով անմեղ մարդկանց ճակատագրերը…
Հ.Գ. Գուցե դուք շատ եք հուզված, գուցե պաշտպանվելու բնազդը ձեզ մոլորության մեջ է գցել, այնուհանդերձ, հիշեք, որ դուք եղել եք գերագույն գլխավոր հրամանատար և ձեզ պահեք որպես տղամարդ…
Հ.Գ. Դուք բնավ էլ մի մտահոգվեք, քանզի ձեր հորինած պատմությունները որևէ աղերս չունեն իրականության և իրավագիտության հետ, առավել ևս մի հուզվեք, ձեզ կլսեն նստած, կանգնած, թե պառկած…»:

Rate article