Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին

ANIMALI CELEBRI

Ամուլսարի պաշտպաններն ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս քիչ առաջ բերման ենթարկվեցին։

Բերման ենթարկվելու պահին ակցիայի մասնակիցները բռնվել էին ԱԺ-ի դարպասների երկաթե ձողերից եւ չէին ուզում բերման ենթարկվել։ Այնուամենայնիվ ոստիկանները քաշքշելով ակցիայի մասնակիցներին՝ բերման ենթարկեցին։

Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի մոտից ...

Նշենք, որ ԱԺ դարպասներն այսօր փակ են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ անվտանգության աշխատակիցներն ասել էին, որ տեխնիկական աշխատանքներ են տարվում։

Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տեւող արդար եւ անկոտրում պայքարին։ Պահանջում էին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը եւ վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

Կազմակերպիչները հիշեցնում էին, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը:

Rate article