Ահա, թե ինչպես է կազմակերպվում կոռոնավիրուսով 3000 վարակակրի տնային բուժումը (Տեսանյութ)

ANIMALI CELEBRI

Արդեն մեկ շաբաթ է Հայաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակված քաղաքացիները բուժում ստանում են տանը, եթե չունեն խրոնիկական հիվանդություններ և այլ ախտանիշներ:

Նրանք գտնվում են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժաշխատողների հսկողության տակ: Շատերի մոտ տարակուսանք առաջացնող այս լուրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց մայիսի 19-ին, երբ երկրում հաստատվել էր կորոնավիրուսով վարակվելու 218 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 5041 էր: Նա առողջապահության պահպանման առաջնային օղակի բուժանձնակազմին տեղեկացրեց, որ կորնավիրուսով վարակված, բայց ախտանիշ չունեցող անձանց տնային հսկողությունն ընկնելու է հենց նրանց ուսերին:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը դեռ մարտի 31-ին էր հայտնել, որ հիվանդների աճին զուգահեռ անցնելու ենք տանը բուժվելու ռեժիմին: Հայաստանում ընդհանուր գրանցվել է COVID-19-ի 8676 դեպք, որից փաստացի բուժում է ստանում 5214-ը: Իսկ ահա 5214-ից շուրջ երեք հազարը բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյանը: Նրա փոխանցմամբ կորոնավիրուսով վարակված, բայց ասիմպտոմ հիվանդը տանը գտնվելու ընթացքում պոլիկլինիկայի բժշկի հսկողության ներքո է գտնվում: Տեղամասային բժիշկը հատուկ պարտավորություն ունի պարբերաբար ճշտել հիվանդի ջեմաստիճանը և լսել նրա գանգատները:

Սակայն կորոնավիրուսի բուժումը տնային պայմաններում չի սահմանափակվում միայն բժշկի հետ հեռախոսազանգով և հեռակա խորհրդատվությամբ: Ըստ անհրաժեշտության բժիշկն այցելում է պացիենտին: Հիվանդը, եթե հեռախոսազրույցի ընթացքում ներկայացնում է առողջական վիճակի փոփոխություններ, որոնք անմիջական կապ ունեն կորոնավիրուսի ախտանիշների հետ, ապա սպասարկող բժիշկը որոշում է կայացնում այցելել քաղաքացու բնակարան: Տնային բուժման ժամանակ հիվանդին որևէ դեղորայք չի նշանակվում: Կորոնավիրուսով վարակված քաղաքացուն, ըստ անհրաժեշտության, կայցելեն նաև նեղ մասնագետներ:
Առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյանից Factor TV-ին հետաքրքրվեց, եթե քաղաքացին ունի սրտաբանի կամ ատամնաբույժի կարիք, ապա ինչպե՞ս է նրան տրամադրվելու համապատասխան բժշկական օգնությունը: Պոլիկլինիկաները իրենց հաշվեկշռում գտնվող վարակակիր քաղաքացիների մասին թարմ տվյալներ ստանում են առողջապահության էլեկտրոնային «Արմեդ» համակարգի միջոցով: Հանրապետության ամենախոշոր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը Factor TV-ին փոխանցեց, որ համակարգում գործում է երկու հարթակ, որտեղ հավաքագրված են կորնավիրուսի վարակակրի հետ շփված և արտերկրից վերադարձած անձանց կոնտակտները:

Տնօրենն ասում է նախատեսված զանգերից հետո, եթե անհրաժեշտություն է լինում՝ քաղաքացուն տեղափոխում են պոլիկլինիկա: Իսկ ինչպե՞ս կողմնորոշվել, թե որ դեպքում պետք է տնայց կատարել, երբ պոլիկլինիկա տեղափոխել կամ երբ բավարարվել միայն հեռախոսով խորհուրդ տալով: Իսկ ահա այն քաղաքացիները, որոնց մոտ առայժմ հաստատված չէ վիրուսը, քննարկվում է պոլիկլինիկայում ռենտգեն և լաբորատոր հետազոտություններ անցնելուց հետո նրանց թեստավորման հարցը: Պատասխանը ստանալուց հետո, եթե այն դրական է, և պացիենտը չունի ախտանիշներ, ապա ինքնամեկուսանում է տանը:

Թե ասիմպտոմ դեպքերին տնային բուժման ուղարկելը որքանով կնպաստի, որ մասնագետները ստացիոնարներում իրենց ներուժն ուղղեն ծանր դեպքերի առողջացմանը՝ ժամանակը ցույց կտա: Սակայն նշենք, որ ասիմպտոմ պացիենտներին տուն ուղարկելը վարակի տարածման մեծ ռիսկ է պարունակում, քանի որ չկա այն վստահությունը, որ բոլորը կինքնամեկուսանան, և վիրուսը մյուսներին չեն փոխանցի: Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ դիտեք ստորև:

Աղբյուր

Rate article