Ադրբեջանուհին լսելով Սևակ Ամրոյանի երգը չի դիմացել ու գրառում է արել, տեսեք ինչ է նա գրել

ANIMALI CELEBRI

Գաղտնիք չէ, որ հայկական շատ երգեր  սիրված են օտար ազգերի կողմից, շատ օտարազգի երգիչներ ու երգչուհիներ  փորձել են կատարել հայկական գեղեցիկ երգերը։ Հայ երգերն իրենց մեղեդայնությամբ ու զգացմունքայնությամբ  հուզում են շատ-շատերին։

Այդպիսի ստեղծագործություններից է Աշոտ Բեգոյանի «Ախպերս ու ես» երգը, որը հնարավոր չէ լսել առանց հուզվելու։ Այս երգը կատարում են տարբեր տաղանդավոր երգիչներ ու շատ սիրված երգերից է։

Սևակ Ամրոյանի կատարմամբ այս երգի տեսահոլովակը Youtube- ում հավաքել է ավելի քան 13 մլն դիտում։ Հազարավոր օգտատերեր, հայ թե օտարազգի չեն կարողացել անտարբեր մնալ և հուզիչ ու ջերմ մեկնաբանություններ են գրել։ Բայց այդ հազարավոր մեկնաբանությունների մեջ ուշագրավ է  մի ադրբեջանուհու գրառումը։ Նա այնքան է տպավորվել այս երգով, որ  այսպիսի գրառում է արել․

Фидан Мустафаева

Я азербайджанка. Никогда не чувствовала ненависть к армянам.Это тоже люди.Нельзя смотреть на маленького мальчика армянина глазами врага.Я бы желала чтобы война закончилась.Не проливалась кровь невинных людей.И армяне и азербайджанцы жили мирно как раньше. 

Ահա թարգմանությունը

Ես ադրբեջանուհի եմ։ Երբեք ատելություն չեմ տածել հայերի նկատմամբ։ Նրանք էլ մարդ են։ Չի կարելի փոքրիկ հայ տղային նայել թշնամու աչքերով։ Ես կցանկանայի, որ պատերազմն ավարտվի։  Չթափվի անմեղ մարդկանց արյունը։ Եվ հայերը, և ադրբեջանցիներն ապրեն խաղաղ, ինչպես նախկինում։

Կրկին վայելենք Սևակ Ամրոյանի հիասքանչ կատարումը։

Տեսանյութ

Rate article