Ադրբեջանի դեսպանը դիմել է ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին

ANIMALI CELEBRI

Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին հորդորել է խնայել իրենց հանուն արդար պայքարի։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանդես է եկել ուղերձով, որում երկրի տարածքում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել պահպանել ռուսական օրենքներն ու կանոնները:

«Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզանից շատերը այդ մեծ երկրի քաղաքացիներ են։ Խնդրում եմ` հարգեք այն օրենքներն ու կանոնները, որոնք գործում են այստեղ»,-Բյուլբյուլօղլու ուղերձը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանը ադրբեջանցիներին հորդորել է համավարակի պայմաններում խնայել իրենց արդար պայքարի համար՝ չխախտելով օրենքները, որպեսզի չհայտնվեն տհաճ իրավիճակում:

«Մենք պետք է միասին լինենք, որպեսզի արժանի հակահարված տանք սադրանքներին, սակայն միաժամանակ չիջնենք փողոցային մարտերի մակարդակի։ Մեր պայքարը պետք է ընթանա բացառապես իրավական դաշտի շրջանակում», — հայտարարել է նա։

Հիշեցնենք` երեկ համացանցում տեսանյութեր էին տարածվել ադրբեջանցիների գիշերային հարձակումների մասին։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։ Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։

«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է, որ հայերը հարձակվել են Մոսկվայի «1001 գիշեր» ռեստորանի վրա, ծեծել են մի մրգավաճառի։

Նշենք, որ Ռուսաստանում և աշխարհի մի շարք երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ–ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած մարտերից հետո:

Rate article