ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից

ANIMALI CELEBRI

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթարկել ԱԱԾ։

Ծառուկյանը նշեց, որ ինքը պայմանավորվածության համաձայհն այսպես թե այնպես ԱԱԾ էր գնում։ Նշենք, որ քիչ առաջ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս նույյնպես Ծառուկյանը հայտարարել էր, որ ելույթից հետո գնալու է ԱԱԾ , որտեղ իրեն կանչել են հարցաքննության։

Լրագրողների հարցին, թե արդյոք Ծառուկյանը պայմանավորվածություն է խախտել, դրա համար են նրան ենթարկում, ԱԱԾ աշխատակիցն ասաց՝ ոչ։

Ծառուկյանն ի վերջո նստեց իր մեքենան, ԱԱԾ աշխատակիցը՝ նրա կողքին։

Նշենք, որ ԱԺ–ում այժմ մեծ թվով դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ կան։

Աղբյուր

Rate article