26 կիլոգրամ կշռող աղջիկը կարողացել է հաղթահարել անորեքսիան. այժմ նա իսկական գեղեցկուհի է…

ANIMALI CELEBRI

Էմիլին սովորական երեխա էր, ժպտերես և կենսուրախ աղջիկ: Սակայն, երբ լրացավ նրա 14 տարեկանը, ամեն ինչ փոխվեց: Աղջկան դուր չէր գալիս, թե ինքն ինչ տեսք ունի: Էմիլին մշտապես կրկնում էր համադասարանցիների խոսքերը, իբր ինքը գեր է և տգեղ: Աղջիկը որոշեց դիետա պահել, որպիսի նիհարի: Սակայն հայելու մեջ արտացոլանքը չէր բավարարում իրեն: Ծնողներն անհանգստացան դստեր հոգեկան առողջությամբ և նրան հոգեբանի մոտ տարան:

Բժիշկը խոսեց Էմիլիի հետ, և ինչպես թվաց ծնողներին, դա օգնեց իրենց դստերը: Սակայն որոշ ժամանակ անց աղջիկը դադարեց ուտել: Նա նաև հրաժարվեց դպրոցից, քանի որ չէր ուզում հանդիպել «բարի» համադասարանցիների հետ: Էմիլին սկսեց հրաժարվել նաև ջրից՝ համարելով, որ դրանից իր դեմքն այտուցվում է և ավելի գեր է թվում: 176սմ հասակ ունեցող Էմիլիի քաշը հասել էր 26 կիլոգրամի:

Ծնողները վախենում էին, որ կարող են կորցնել դստերը և նրան տարան հիվանդանոց: Այնտեղ նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ, իսկ հոգեբույժները զրույցներ էին տանում: Ժամանակի հետ Էմիլին գիտակցեց իր սխալը և համաձայնեց բուժվել: 18 տարեկանում նա արդեն 55 կիլոգրամ էր կշռում: Բարեբախտաբար, աղջկա օրգանիզմը չէր հասցրել լուրջ վնասվել:

Այժմ Էմիլին իսկական գեղեցկուհի է: Նա տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում, բացի այդ, նա օգնում է աղջիկներին, ովքեր իր պես դժվար իրավիճակում են հայտնվել:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article