10 բան, որոնց համար կզղջաս 10 տարի անց

ANIMALI CELEBRI

10 բան, որոնց համար կզղջաս 10 տարի անց

Մենք ուզում ենք հասնել այն ամենին, ինչը անհասանելի է թվում, ուզում ենք ինքնուրույն որոշումներ կայացնել, ուզում ենք ցույց տալ բոլորին, որ կարող ենք, որ ուժեղ ենք, որ անում ու ասում ենք այն, ինչը ինքներս ենք ցանկանում…

Ինքներս էլ չգիտակցելով ապրում ենք «վաղվա հետևից վազք» կոչվող իրականությունում:

Ինչի՞ է նման մեր` այս անվերջանալի վազքով լի կյանքը:

Մենք երազում ենք ընդունվել համալսարան… ընդունվում ենք, սովորում, ավարտում… այդպես էլ չհասկանալով, թե ե՞րբ հասցրեց վերջանալ մեր կյանքի այդ փուլը ևս:

Մենք աշխատում ենք, վազվզում առավոտից երեկո, մեր միակ նպատակն է, որքան հնարավոր է վերև բարձրանալ կարիերայի աստիճանով: Մենք զբաղված ենք, ժամանակ չունենք:

Բայց վստահ ենք, որ դեռ կհասցնենք, դեռ կհասցնենք ապրել մեր կյանքի ամեն մի վայրկյանը, կհասցնենք սիրել ու սիրվել, կհասցնենք երջանիկ լինել:

Եվ այս հասցնելու ու չհասցնելու քաոսում մենք կորցնում ենք այսօր մեր ունեցածը գնահատելու ունակությունը, անում կամ չենք անում բաներ, որոնց համար վաղ թե ուշ զղջալու ենք: Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, որ 10 տարի հետո զղջալու եք, որ այսօր`

1. Դիմակ ենք կրում, որպեսզի մարդկանց վրա լավ տպավորություն թողնենք։

2. վազում ենք ուրիշի երազանքի հետևից, մեր երազանքը թողած` աշխատում ենք ուրիշի երազանքի իրականացման համար։

3. Մեզ շրջապատում ենք վատ մարդկանցով, մարդկանցով, ովքեր սպանում են մեր հավատը սեփական ուժերի հանդեպ։

4. Ինքնասիրահարված էգոիստ ենք և մտածում ենք միայն մեր լավի մասին։

5. Ենք օգտագործում աճելու ու առաջ շարժվելու հնարավորությունները։

6. Հանձնվում ենք առաջին դժվարությանը հանդիպելիս։

7. Փորձում ենք կառավարել մեր կյանքի ամեն մի մանրուք։

8. Համաձայնվում ենք ստանալ ավելի քիչ, քան արժանի ենք։

9. Անընդհատ սպասում ենք ՎԱՂՎԱՆ, ամեն օր պատրաստվում ենք ապրել։

10. Ծույլ ենք ու անհամարձակ:

Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ: Կգա մի օր, երբ մենք էլ չենք հիշի` ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել և ո՞ւր ենք գնում, որովհետև մեր մասին կպատմի միայն սոցիալական որևէ ցանցում երկար ու անիմաստ գրառումներով լի «պատը», իսկ պատի վրա ով ասես, մարդիկ, ում չենք էլ ճանաչում, չգիտենք, դիմակներ, սերեր, բաժանումներ, ուրախություն ու տխրություն…ու կյանքի իլյուզիա… Իսկ արդյունքում մեր մասին պատմում են ոչ մեր գործերը, ոչ ձեռքբերումները, այլ «պատը»…

Կգա մի օր, երբ մենք կզղջանք ամեն մի կորցրած րոպեի, ամեն մի չասած բառի, ամեն բաց թողած համբույրի ու գրկախառնության համար, բայց…էլ մեր կողքին չեն լինի մարդիկ, ում հանդեպ մենք այդքան մեղավոր կլինենք… Փրկեք ձեր կյանքը, ամեն ինչ ձեր ձեռքերում է!!!

Rate article