Քոչարյանի և մյուսների գործով նիստը վերածվեց վիճաբանության նրանց և դատախազի միջև

ANIMALI CELEBRI

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո չէր կայացել, այսօր անցավ թեժ մթնոլորտում։ Երբ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը սկսեց դիրքորոշում հայտնել այս գործով մեղադրողներին, այդ թվում և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, տարակուսեց, թե ինչո՞ւ էին մեղադրյալների փաստաբանները անընդհատ գործի հետ ոչ մի առնչություն չունեցող Շուշիի անկման մասին։

Դատախազ Բաղդասարյանն իր ելույթում ասաց՝ չի պաշտպանում Շուշի հանձնողներին, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ու 2008-ին պաշտպանության փոխնախար Յուրի Խաչատուրովը հենց դատախազին մեղադրեցին Շուշին հանձնելու մեջ։

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո չէր կայացել, այսօր անցավ թեժ մթնոլորտում։ Երբ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը սկսեց դիրքորոշում հայտնել այս գործով մեղադրողներին, այդ թվում և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, տարակուսեց, թե ինչո՞ւ էին մեղադրյալների փաստաբանները անընդհատ գործի հետ ոչ մի առնչություն չունեցող Շուշիի անկման մասին։

Դատախազ Բաղդասարյանն իր ելույթում ասաց՝ չի պաշտպանում Շուշի հանձնողներին, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ու 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը հենց դատախազին մեղադրեցին Շուշին հանձնելու մեջ։

«Ի՞նքս եմ հանձնել. հարգելի՛ դատարան, խնդրում եմ պարզաբանում, ինձ թվաց, որ հայտարարվեց, որ ես եմ հանձնել: Ո՞վ էր, ո՞վ էր ասում, որ ես եմ հանձնել, խնդրում եմ` պարզաբանեն, հաղորդում ներկայացնել… այսինքն, հանձնողներից մեկը դուք եք», – արձագանքեց դատախազը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նախազգուշական սանկցիա կիրառեց դատախազ Բաղդասարյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և փաստաբան Արամ Վարդևանյանի նկատմամբ, պահանջեց բացատրել նաև իրենց այսօրվա վարքագիծը։ Երկրորդ նախագահը պարզաբանեց. «Երբ որ երկուսուկես տարի փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա` երկու ամիս առաջ, ուղիղ նպաստեց: Վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով երեկ գեներալ-գնդապետ, և ընդհանրապես մի ասացվածք կա, երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Ընդամենն իմ ասածը սա է նշանակում, և եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու էին այս ամենի համար` և հողերի կորստի համար, և զոհերի համար, և անհետ կորածների համար, կամա թե ակամա, մտածելով չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին»:

Քոչարյանը պնդեց՝ անցած երկուսուկես տարում պետականությունը վարկաբեկվել է, իսկ հպարտ քաղաքացին, որին իր խոսքում պարբերաբար հիշատակում է վարչապետ Փաշինյանը, վերածվել է նվաստացած քաղաքացու. «Գիտեք, ինձ մեղադրում են, իմ մեխը մեղադրանքի արտակարգ դրություն մտցնելն է 20 օրով, սահմանափակումներն էլ մամուլի և այլն, մոտ մեկ տարի է` մենք ապրում ենք կամ արտակարգ դրության, կամ ռազմական դրության պայմաններում, երկուսուկես ամիս պատերազմ չկա, կա ռազմական դրություն: Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն: Կորոնավիրուսի ինչ-որ դեմ պայքարի մասկիռովկայի տակ քանի՞ ամիս պահեցին արտակարգ դրությունը, մեկ անգամ դատախազությունն արձագանքե՞ց, կես բառ ասացի՞ն, սա նորմալ ե՞ք համարում, հարգելի դատարան, կամ որևէ մեկն այս դահլիճում նստածներից սա նորմա՞լ է համարում համարում: Ես փորձում էի հասկանալ, թե հիմա ռազմական դրությունն ինչի համար է պետք, ում համար, ինչ սահմանափակումների համար, ռազմական դրություն պահելով` Շուռնուխում թուրքը գալիս, ասում է` այս տները պետք է ազատեք: Եվ մեր սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիներով: Պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմանները պահելն է, իր քաղաքացիների անվտանգությունը պահելն է, ո՞վ է անում այս ֆունկցիան»:

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Յուրի Խաչատուրովն էլ իր խոսքում կրկին պնդեց, թե իր համար հասկանալի չէ իրեն առաջադրված մեղադրանքը. «Սեպտեմբերին-հոկտեմբերին և մինչև նոյեմբերի 10-ը, հասկանում եք, կատարվել է սարսափելին, և ամենահետաքրքիրն այն է, որ ով մեղավոր է դրանում, նա և նրանք ասում են նրանց, ովքեր նստած են մեր դիմաց, որ մեզ նստացնեն բանտ, ինչպե՞ս կարող է դա չվրդովեցնել: Հարգելի դատարան, հարգելի դատախազ, դուք դավաճանի աջակիցներն եք»:

Այսօր թե Քոչարյանի և թե մյուս ամբաստանյալների փաստաբանները պնդում էին, թե այս քրեական գործը քաղաքական բնույթ ունի, և որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյաննն է այս հետապնդման հեղինակը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հիշատակեց 2008-ի մարտյան իրադարձություններից հետո զանգվածային անկարգությունների համար դատապարտված Փաշինյանի քրեական գործը, այնուհետև նրա վարչապետության օրոք դատարանները շրջափակելու մասին նրա հայտնի կոչը և ընդգծեց՝ այս քրեական գործում ներգրավված դատախազները, այդ թվում և գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի հրահանգն են կատարում, ինչի վկայությունն է նաև վերջերս վարչապետի մոտ իրավական ոլորտի պատասխանատուների հանդիպումը։

Այդ հանդիպմանը մասնակցում էր նաև գլխավոր դատախազը, և ըստ փաստաբանների` Փաշինյանը իրավունք չուներ նրանց հետ քննարկել քրեական գործերի, այդ թվում և պատերազմի ավարտից հետո վարչապետի դեմ մահափորձի մասին մանրամասներ։ Մինչդեռ դատախազ Բաղդասարյանն այսօր հայտարարեց՝ դատախազի մասնակցությունն այդ հանդիպմանը չի նշանակում, որ նա կորցրել է իր անկախությունն ու ցուցաբերում է ոչ օբյեկտիվ մոտեցում։

Դատավոր Աննա Դանիբեկյանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատախազների բացարկի վերաբերյալ։ Որոշումը կհրապարակվի հինգշաբթի։

Rate article