Տղամարդը 24 տարի տաքսու վարորդ է աշխատել է, որպիսի գտնի իր կորած դստերը

ANIMALI CELEBRI

Այս զարմանալի պատմությունը կարող է դառնալ ֆիլմի սցենար, սակայն, ցավոք, այն տեղի է ունեցել իրականում։

1994 թվականին Ցիֆենների ընտանիքում սարսափելի դժբախտություն եղավ։ Նրանց 3 ամյա աղջիկը՝ Վանը, խաղում էր տան բակում, սակայն հետո անհետ կորեց։ Ծնողները խելագարվում էին վշտից, չգիտեին՝ ինչ անել։ Նրանք օրեր շարունակ որոնում էին դստերը, գործի էին անցել ոստիկանները, կամավորները, բարեկամները։ Ամեն ինչ անօգուտ էր․ աղջիկը ոչ մի տեղ չկար։

Շրջեցին ամենուր․ հիվանդանոցները, մանկատները և նույնիսկ մորգեր․ երեխան ոչ մի տեղ չկար․․․ Օգնել ցանկացողների թիվն աստիճանաբար նվազում էր, մարդիկ չէին հավատում, որ երբևէ կգտնեն երեխային։ Բայց ծնողները չէին հանձնվում։ Նրանք վստահ էին, որ աղջնակը կվերադառնա։

Կորած երեխայի հայրը դստերը գտնելու ելք գտավ։ Տղամարդը սկսեց տաքսու վարորդ աշխատել և բոլոր ուղևորներին ցույց էր տալիս փոքրիկի լուսանկարը։ Բացի այդ, նա համացանցում փոստեր էր տեղադրում և խնդրում բոլորին կիսվել իր փոքրիկի անհետացման պատմությամբ։

 

Հազարավոր մարդիկ իմացան տղամարդու վշտի մասին և փորձեցին օգնել նրան՝ տարածելով Վանի մասին տեղեկատվությունը։ 24 տարի տևեցին որոնողական աշխատանքերը․․․ Եվ միայն հետո հայրը հասկացավ, որ մեծ սխալ է գործել, քանի որ ամբողջ ընթացքում փոքր երեխայի նկար է ցույց տվել բոլորին։ Տղամարդը ոստիկանների օգնությամբ կարողացավ ստեղծել դստեր ներկայիս հավանական արտաքին տեսքը։ Եվ դա փոխեց ամեն ինչ։

27 ամյա աղջիկը՝ հեռուստատեսությամբ տեսնելով իր լուսանկարը, զարմացավ, որ իրեն փնտրում են։ Աղջիկը վաղուց այլ անուն ուներ, սակայն հիշում էր այն ամենը, ինչ տեղի է ունեցել մինչ հարազատ տանից հեռանալն ու անհետանալը։

Շուտով ընտանիքը միավորվեց, վերջապես ծնողները հանգիստ շունչ քաշեցին։

Rate article