Սուրճի նստվածքի կիրառման լավագույն, բայց անսպասելի եղանակները, որոնց մասին քչերին է հայտնի․․․ սա հրաշալի է

ANIMALI CELEBRI

Մեզանից շատերն են սիրում անուշաբույր, արթնացնող և համեղ սուրճ։ Սակայն քչերը գիտեն, որ սուրճի նստվածքը ունի օգտակար հատկություններ և կարող է օգնել կենցաղում։ Հաջորդ անգամ, երբ սուրճ խմեք, նստվածքը լցրեք յուղաթղթի վրա և մի քանի րոպեով ուղարկեք ջեռոցը՝ չորացնելու համար։ Իսկ մենք կպատմենք, թե ինչպես կարելի է այն կիրառել․

Картинки по запросу "մարմնի սկրաբ սուրճից"

Հակացելյուլիտային միջոց և մարմնի սկրաբ

Սուրճի նստվածքը հիանալի բաղադրիչ է՝ հակացելյուլիտային սկրաբեր պատրաստելու համար։ Խառնեք կոկոսի յուղի կամ ձիթայուղի հետ և քսեք անհրաժեշտ հատվածներին, մերսեք մի քանի րոպե։ Կանոնավոր կերպով կատարելով պրոցեդուրան՝ կմոռանաք ցելյուլիտի մասին։

 

Ազատվել աչքերի տակ պարկերից

Սուրճի նստվածքը խառնեք ձիթայուղի հետ և քսեք աչքերի տակ հատվածում։ Թեթև մերսեք և թողեք 2-3 րոպե։

Ազատվել տհաճ հոտերից

Եթե տան որոշ անկյուններում առաջացել է տհաճ հոտ, պարզապես թղթի վրա մի քիչ սուրճի նստվածք լցրեք և թողեք 2 օր։

Գեղեցիկ վարսեր

Եթե ցանկանում եք ունենալ առողջ, ամուր մազեր, շամպունով լվանալուց առաջ գլխամաշկը մերսեք սուրճի նստվածքով, այդպես մազերը կսնուցեք սննդանյութերով։

Картинки по запросу "Ազատվել մրջյուններից"

Ազատվել մրջյուններից

Ոչ մեկի համար հաճելի չէ տեսնել, թե ինչպես են մրջյունները գրավում տան անկյունները։ Մի քիչ սուրճի նստվածք լցրեք այն հատվածում, որտեղ դրանք հավաքվում են։ Դրանից հետո մրջյուններն այլևս չեն վերադառնա ձեր տուն։

Սնուցել ծաղիկները

Եթե ուզում եք, որ ծաղիկներն ուրախացնեն արտաքին տեսքով, սնուցեք դրանք ոչ թե քիմիական նյութերով, այլ սովորական սուրճի նստվածքով, քանի որ դրա մեջ պարունակվում են բույսերի աճի համար անհրաժեշտ օգտակար նյութեր։

Եթե կատուն փչացնում է կահույքը

Եթե կատուն եղունգները սրում է ձեր բազմոցի վրա, դրա մոտ մի քիչ սուրճի նստվածք շաղ տվեք։ Կատուները չեն սիրում սուրճի հոտը։

 

Rate article