Սուպեր միջոց՝ վաննան 5 րոպեում սպիտակեցնելու համար

ANIMALI CELEBRI

Սովորաբար բոլորի մոտ լոգասենյակն ասոցացվում է շողացող սալիկներ և մաքուր ու սպիտակափայլ սանտեխմիկայի հետ:

Բայց, ցավոք սրտի, ժամանակի ընթացքում, այդ ամենը ծածկվում է նստվածքով, որը առաջացնում է անհարթություն մակերեսին:

Բացի դրանից, նրա տեսքն ընկնում է և ձեռք է բերում դեղնավուն երանգներ:

Սուպեր միջոց՝ վաննան 5 րոպեում սպիտակեցնելու համար

Դրանից խուսափելու համար, հարկավոր է պարբերաբար լվանալ այն հատուկ միջոցներով:

Բայց ի՞նչ անել, եթե գույնը փոխվելու գործընթացն արդեն սկսվել է, իսկ սովորական միջոցները չեն օգնում:

Տարբեր լոգարաններ ունեն իրենց բնորոշ մաքրման ձևը

1 Հին չուգունե սանտեխնիկան՝ պատված ճաքերով և մոխրագույն նստվածքի շերտով, ամենահեշտն է լվանալ: Դուք կարող եք օգտագորել ցանկացած արտադրության մաքրող փոշիներ, որոնք պարունակում են խոշոր հատիկներ:

2 Եթե ձեր լոգարանը նոր է, դուք օգտագործում եք այն գրեթե ինչ կես տարի է, և նրա մակերեսը դեռ կատարյալ հարթ է, ապա ճիշտ կլինի օգտագործել կերամիկական հիմքով միջոցներ: Այն պարունակում է ավելի փոքր հատիկներ, դրա շնորհիվ այդ միջոցը չի վնասում արտաքին մակերեսը և խնամքով մաքրում է հավաքված նստվածքը:

3 Շատ զգույշ է պետք լինել ակրիլային լոգարանին: Այս դեպքում պետք է ընտրել նուրբ միջոցներ, օրինակ ափսեների հեղուկի պարունակության հիման վրա ստեղծված միջոցներ: Փափուկ սպունգով տաչածեք այն ակրիլի վրա և լվացեք տաք ջրով: Նստվածքն արագ կվերանա, և լոգարանը նորից կդառնա ճերմակափայլ:

Այլընտրանքային միջոցներ

1 Սոդա, կիտրոնաթթու և քացախ

Այս միջոցներն ունեն լավ ներփապանցելու ունակություն: Եվ այսպես, ինչպե՞ս մաքրել լոգարանը սոդայով և քացախով: Դրա համար բավական է հավասար քանակությամբ սոդա և հեղուկ: Քսեք այս խառնուրդը պատերին, և լավ չորանալուց հետո լվացեք այն կիտրոնաթթվի և քացախի խառնուրդ-լուծույթով: Ավելի բարձր ազդեցության համար ավելացրեք սպիտակեցնող հեղուկ:

2 Թրթնջուկի թթու

Հարմար է նրանց համար, ովքեր փնտրում են միջոցներ՝ լոգարանի ժանգից ազատվելու համար: Դրա համար պետք է խառնել այնքան թթու ջրի հետ, մինչև դառնա մածուցիկ զանգված: Ստացված միջոցը քսել ժանգի հետքերի վրա և թողնել 40 րոպե: Հետո մաքրեք այդ մակերեսը ցանկացած մաքրող փոշիով, ժանգը տրորեք հղկաթղթով: Հետո սանտեխնիկաի մաքրված մասերը ծածկում են նատրիոեմալով: Այս հրահանգներին հետևելու դեպքում, լոգարանը հաճելիորեն կփոխվի:

3 Սպիտակեցնող միջոց

Լոգարանի մեջ հավաքեք տաք ջուր և ավելացրեք սովորական սպիտակեցնող միջոց (ժավել): 8 – 10 ժամ հետո թափեք ջուրը և պարզաջրեք այն սառը ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Rate article