Սկեսուրիս անսպասելի այցերը ուղղակի անտանելի են դարձել․ Նա հայտնվում է մեր անձնական կյանքում ամեն տեղ, նույնիսկ․․․

ANIMALI CELEBRI

Ինչպե՞ս են քայքայվում նորաստեղծ ընտանիքները։ Իհարկե, դեպքերն ու պատճառները բազմաթիվ են, սակայն այսօր մի նորաստեղծ ընտանիքի պատմություն ենք ներկայացնում,որը շատ արագ քայքայվել է չափազանց «հո-գատար» սկեսուրի թեթև ձեռքով։

«Մեր սերն առաջին հայացքից էր։ Մեր հարաբերությունները շատ արագ էին զարգանում, և շատ արագ պարզ դարձավ, որ պարզապես չենք կարող ապրել առանց իրար։ Այդպես, կես տարի անց նա ինձ առաջարկություն ա-րեց, ես համաձայնեցի առանց երկմտելու։ Մենք սկսեցինք միասին ապրել և պատրաստվել հարսանիքին։ Մենք երջանիկ էինք։ Ժամանակ առ ժամանակ մեզ տեսության էր գալիս նրա մայրը։

Հարսանիքից հետո ամուսնուս մայրը, կարելի է ասել, ամբողջ օրը մեր տանն էր։Ամեն երեկո նա գալիս էր՝ ստու-գելու ամուսնուս կոշիկները, սովորեցնում էր,թե ինչպես չորացնեմ կոշիկի միջուկները, շարում էր կոշիկները մի-ջանցքում պահարանի վրա։Իսկ առավոտյան գալիս էր և ստուգում մեր ննջարանը, թե արդյոք սավանը կեղտոտ կամ ճմռթված չէ…

Այո՛, դուք ճիշտ հասկացաք, նա բացում էր արդեն հավաքած անկողինը և ստուգում։ Նա ծալում էր մեր կեղտոտ անկողինը և տեղավորում լոգարանի կեղտոտ շորերի արկղում։ Իսկ խոհանոցում նա իսկական ստուգում էր ի-րականացնում և դիտողություն անում ինձ գնածս հավի համար, որն ինքը չի առնում, «սխալ» թեյի կամ իր սիրե-լի մակարոնների բացակայության համար։ Ի՞նչ էի ես զգում։

Սկզբում մտածում էի, որ դա մոր հոգատարություն է, հետո վիրավորվում էի, որ ամուսինս թույլ է տալիս մորը խառնվել մեր կենցաղին, հետո բարկանում էի նրա և իր մոր վրա։ Խոսակցություններ և վեճեր էին լինում, բայց ամուսինս կտրականապես չէր ցանկանում խառնվել՝ վախենալով նեղացնել մորը։

Իսկ ես ինչ-որ մի պահի հոգնեցի ապրել լծի տակ, չնայած որ նրա մայրը մեզ հետ չէր ապրում, բայց, փաստացի, նա մեր տանն էր ամեն օր՝ առավոտից մինչև ուշ երեկո։ Երբ նա սկսեց մեզ թոռ պատվիրել և ասել, որ տղան կադետական դպրոց կգնա, որ 7 տարեկանում այնտեղ կընդունենք, հետո՝ այնտեղ…

Rate article