Սիրտ՝ բանկայի մեջ․․․ իրական պատմություն, որ ցնցել է ողջ աշխարհը

ANIMALI CELEBRI

Կարդիովիրաբույժ Վլադիմիր Ալմազովի մասին, հավանաբար, լսել եք։ Ի դեպ, այս հուզիչ իրական պատմությունը գիտեն գրեթե ողջ աշխարհում։

Առաջին բժշկական ինստիտուտի կլինիկայում Վլադիմիր Ալմազովի կաբինետում դրված էր ապակե տարա, իսկ մեջը իսկական սիրտ։

Յուրաքանչյուր ուսանող գիտեր դրա պատմությունը։

50-ականների սկզբում, երբ Ալմազովը դեռ 4-րդ կուրսի ուսանող էր, կլինիկա էին ընդունել սեպտիկ էնդոկարդիտ ախտորոշմամբ մի երիտասարդ աղջկա։ Այս սարսափելի հիվանդությունը միչ օրս էլ խլում է մարդկային կյանքեր։ Իսկ այն ժամանակ աղջկա վիճակն անհույս էին համարում։ Աղջկա ջերմությունը չէր իջնում, սիրտը վատ էր աշխատում։ Նրան զննում էին առաջատար պրոֆեսորները, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։

Заспиртованное сердце академика Алмазова | ВКонтакте

Եվ մի օր պրակտիկանտներից մեկը՝ ամենաուշադիրն ու տաղանդավորը․․․ առաջարկեց հետաքրքիր տարբերակ։ Ոչ, խոսքը սովորական բուժման մասին չէր, պարզապես երիտասարդը սիրահարվել էր հիվանդին։ Իսկ սերը փոխադարձ էր։

Բուժման եղանակը հետևյալն էր․ պրակտիկանտն ամեն օր պալատ էր մտնում ժպտալով և ծաղիկները նվիրում հանգչող աղջկան։ Եվ հանկարծ հրաշք եղավ․ նրա առողջականը սկսեց կարգավորվել և դրական դինամիկա գրանցվեց։ 

Շուտով լիովին առողջ սիրահարներն ամուսնացան, երեխաներ ունեցան, իսկ արծաթե հարսանիքին հրավիրեցին բուժող բժիշկներին։ Երկար տարիներ անց, երբ կինը մահանում էր, նա իր սիրտը ժառանգեց Առաջին բժշկական ինստիտուտին, որպեսզի բոլորը հիշեն․

СЕРДЦЕ МОЖНО ЛЕЧИТЬ ТОЛЬКО СЕРДЦЕМ

Հիվանդ սիրտը բուժվում է սիրող սրտով։ 

Սիրտը կարելի է բուժել միայն սրտով, -ասում էր Ալմազովը։

Rate article