Սիլվա Հակոբյանի հումորային, երաժշտական ուղերձը կարանտինի և տանը մնալու առիթով

ANIMALI CELEBRI

Շատերի կողմից սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն իր սոցցանցային հրապարակմամբ յուրովի է արձագանքել տիրող իրավիճակին: Նախ նա օրեր առաջ իր հայտնի երգով ու տեսահոլովակով իր աջակցությունն էր հայտնել դժվար վիճակում հայտնված Էջմիածին քաղաքին, իսկ հիմա նրա արձագանքը բոլորին է ուղղված:

Հաշվի առնելով, որ ներկայիս օրվա հրամայականը տանը մնալն է և մարդկային նվազագույն շփումները՝ Սիլվան, իր հին ու հայտնի երգը վերափոխելով, յուրօրինակ ուղերձ է հղել քաղաքացիներին, իր երկրպագուներին:

Նա, իր հայտնի «Խաչիկը, Վաչիկը…» երգի կրկներգի բառերը վերափոխելով, հորդորում է ընկերների հանդիպումների հրավերները մերժել՝ զանգերին պատասխանելով, որ կարանտին է և հարկ է տանը մնալ, դուրս չգալ:

Սիլվայի վիդիո-հոլովակ, երաժշտական հորդորի վերջում հայտնվում է նրա փոքրիկ դստրիկը՝ ավելի գեղեցիկ ու զվարճալի դարձնելով առանց այդ էլ զվարճալի հոլովակը: Հոլովակը կցված է ստորև:

Rate article