Սա ճշմարտության և արդարության հաղթանակն է. Քիմ Քարդաշյանի ու Սերժ թանկյանի արձագանքը

Ակտիվիստ, գործարար, գեղեցկության խորհրդանիշ եւ պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցով պատմական քվեարկությունից առաջ Twitter-ի իր էջում գրառում է կատարել։

«Այսօր Ներկայացուցիչների պալատը քվեարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանձեւի նախագծի հարցով։ Դա անձնական հարց է իմ եւ միլիոնավոր հայերի՝ ցեղասպանությունը վերապրածների սերունդների համար։

Զանգահարեք Կոնգրես եւ ասեք նրանց, որ եկել է գործելու ժամանակը»,- գրել է Քարդաշյանը։

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կկայանա Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումն ու այդ հարցով քվեարկությունը։

Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը բանաձեւը հավանության է արժանացրել եւ ուղարկել է Պալատ՝ քննարկելու եւ քվեարկելու համար։

Rate article